Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել 50-ամյա արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է 2021թ․ հունվարից։ Այս ընթացքում փարիզյան թիմը 84 խաղում տարել է 56 հաղթանակ, կրել 15 պարտություն, 13 խաղ ավարտել ոչ ոքի։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Պոչետինոյի ղեկավարությամբ ՊՍԺ-ն 2020-2021 թվականների մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չհաղթահարեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի», իսկ այս տարի 1/8 եզրափակիչում՝ Մադրիդի «Ռեալի» արգելքը։