Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել 8 խաղացողի, այդ թվում բրազիլացի հարձակվող Նեյմարին, որի ծառայություններով հետաքրքրված չէ փարիզյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն, հաղորդում է իսպանական Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետի ծրագրերում տեղ չեն գտել նաեւ Լեյվին Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը եւ Անդեր Էրերան։
Բարձր աշխատավարձի պատճառով ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել նաեւ Ժորժինյո Վեյնալդումից եւ Մաուրո Իկարդիից։ Կվաճառվեն նաեւ Լեանդրո Պարեդեսն ու Աբդու Դիալոն։
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ հյուրընկալվելով «Կլերմոնին»։