‘ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակո»-ին և դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’

2776

‘

Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակներում հանդիպեցին երկրի չեմպիոնն ու գավաթակիրը՝ «Մոնակո»-ն ընդդեմ ՊՍԺ-ի: Խաղը տեղի ունեցավ Մարոկկոյի Տանժեր քաղաքի «Ստադ դե Տանժեր» մարզադաշտում:

Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին: Մոնեգասկեցիներից աչքի ընկավ Ջիբրիլ Սիդիբեն: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի նորեկ Դանիել Ալվեսը: Իսկ 63-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոն խփեց փարիզյան ակումբի հաղթական գնդակը՝ օգնելով իր թիմին նվաճել Ֆրանսիայի Սուպերգավաթը:

«Մոնակո» — ՊՍԺ՝ 1:2
1:0 Սիդիբե (30′), 1:1 Ալվես (51′), 1:2 Ռաբիո (63′)

‘

Նախորդ հոդվածը‘Ո՞րն է Մբապեի իրական տրանսֆերային արժեքը՝ըստ Ռաուլի ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» 3:2 հաշվով (տեսանյութ)’