‘
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայությունները հետաքրքրել են ֆրանսիական «ՊՍԺ»-ին,- գրում է «Eurosport»-ը:
26-ամյա հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։ Աղբյուրը նշում է, որ «ՊՍԺ»-ի հետաքրքրությունների շրջանակում է նաև Լիոնի «Օլիմպիկի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Լակազետը: Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր` Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը», իսկ գերմանական մամուլում վերջին շրջանում շատ են լուրերն այն մասին, որ հայ ֆուտբոլիստն ամռանը հաստատ հեռանալու է «Բորուսիայից»:
‘