‘ՊՍԺ-ն Մբապեին յուրահատուկ նվեր է մատուցել ‘

621

Ֆրանսիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը որոշել է աշխարհի չեմպիոնին մարզաշապիկ նվիրել՝ մարզումների ընթացքում 100-րդ գոլը խփելու առթիվ:

Հատկանշական է, որ պաշտոնական խաղերում նրա 100-րդ գնդակը այդքան էլ հեռու չէ. միայն ՊՍԺ-ի կազմում Մբապեն 44 խաղ է անցկացրել՝ դառնալով 31 գոլի հեղինակ:

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 18 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Ժիրոնա»-ն կամային հաղթանակ տոնեց «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուկակուի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել’