‘
ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է բոնուսի տեսքով 30 մլն եվրո վճարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային, միայն թե վերջինս համաձայնի տեղափոխվել ֆրանսիական գրանդ: Այս մասին հաղորդում է Football France-ը:
Բացի այդ փարիզյան ակումբը պատրաստ է իսպանացուն տարեկան այնքան աշխատավարձ վճարել, որքան որ նա վաստակում է «ՄՅՈՒ»-ում 3 տարվա ընթացքում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաֆին պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց ցակացած գումար վճարել:
Եթե տեղափոխությունը կայանա, ապա ՊՍԺ-ն ստիպված կլինի վճարել ամենաքիչը 100 մլն եվրո:
‘