‘ՊՍԺ-ն ուժեղ գտնվեց «Վալենսիայից»’

608

Ֆրանսիական ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ հաղթահարելով իսպանական «Վալենսիայի» արգելքը:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ոչ ոքի խաղաց իսպանական ակումբի հետ, սակայն դա Կարլո Անչելոտիի թիմին չխանգարեց դուրս գալ հաջորդ փուլ:

Փարիզում կայացած խաղի առաջին խաղակեսում «Վալենսիան» տարածքային առավելություն ուներ, սակայն ունեցավ ընդամենը մեկ գոլային պահ, որն ավարտվեց Ռոբերտո Սոլդադոյի ոչ վտանգավոր հարվածով:

Ընդմիջումից հետո «Վալենսիան» շարունակում էր ուղիներ փնտրել դեպի փարիզեցիների դարպասը, իսկ 55-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Բրազիլացի հարձակվող Ջոնասը գեղեցիկ հարվածով առաջ մղեց վալենսիացիներին, սակայն 11 րոպե անց արգենտինացի Էզեկյել Լավեցին խփեց ՊՍԺ-ի պատասխան գնդակը:

Ոչ այնքան տպավորիչ խաղ անցկացնող փարիզեցիները կարողացան պահպանել 1:1 հաշիվը եւ առաջին խաղում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին, հայտնում է Sport.News.am-ը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

ՊՍԺ – «Վալենսիա»` 1:1 (առաջին հանդիպում՝ 2:1) 

Էզեկյել Լավեցի, 66 – Ժոնաս, 55 

Նախորդ հոդվածը‘Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտին կայցելեն Հայաստան’