‘
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ում պայմանագիրը «հանքափորների» հետ լրանում է այս ամռանը, հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների տեսադաշտում, պնդում է SportMediaset-ը։
Փարիզցիները պատրաստ են ռումինացի մասնագետին առաջարկել քառամյա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։
ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բազմիցս հայտարարել է, որ կուզենար շարունակել այժմյան աշխատանքը, սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հակված է այլ տարբերակի։
Armsport.am
‘