Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ տրանսֆերից ակնկալելով 100 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։
Փարիզյան ակումբը ցանկանում է ազատվել Նեյմարի բարձր աշխատավարձի հետ կապված ծախսից։
Անցած ամռանը ՊՍԺ-ն փորձել էր վաճառել Նեյմարին, սակայն ոչ մի ակումբ չէր ցանկացել վճարել 150 միլիոն եվրո։
2017 թվականին ՊՍԺ-ն Նեյմարի համար «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո՝ ամենաթանկ տրանսֆերը պատմության մեջ։
ՊՍԺ-ում Նեյմարը մասնակցել է 165 հանդիպման, խփել 115 գոլ, կատարել 73 գոլային փոխանցում։