‘
Ֆրանսիական ՊՍԺ-ն սկսել է աշխատել ակումբի բյուջեն ֆինանսական արդար խաղի կանոններին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, փարիզցիների ղեկավարությունն արդեն որոշել է այն 5 ֆուտբոլիստների անունները, որոնցից ակումբը բավարար փոխհատուցման դիմաց պատրաստվում է բաժանվել: Ցուցակում են Դի Մարիան, Դրաքսլերը, Պաստորեն, Լուկաս Մոուրան և Քեվին Տրապը:
Սպասվում է, որ առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ այս ֆուտբոլիստները կարող են փոխել ակումբային գրանցումը:
‘