ՊՍԺ-ն ստիպված կլինի 15 միլիոն եվրո վճարել Պոչետինոյի մարզչական շտաբին, եթե հեռացնի

418

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սկսել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության գործընթացը, հաղորդում է The Times-ը։ Ակումբի ղեկավարությունը փնտրում է մարզիչի, որը կարող է հաջողություն ապահովել Չեմպիոնների լիգայում։

Թեկնածուների թվում են Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եւ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի եւ մարզիչների պայմանագրերը վաղաժամ խզելու դեպքում՝ ստիպված կլինի Պոչետինոյի մարզչական շտաբին վճարել 15 միլիոն եվրո։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է 2021թ․ հունվարից։ Անցած մրցաշրջանում թիմը նվաճել էր Ֆրանսիայի գավաթն ու սուպերգավաթը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել 7 խաղացողի
Հաջորդ հոդվածըՀումանիտար միջանցք բացել չի հաջողվել