ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին

216

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հաղորդում է twitter.com/plettigoal-ը։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը աշխարհի առաջնությունից հետո առաջարկ կանի նրան եւ համաձայնության հասնելու դեպքում՝ հունվարին կիրականացնի տեղափոխությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է Ռոնալդուի պայմանագիրը խզելու գործընթացը։ Պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն է բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ։

Մանչեսթերյան ակումբն արդեն սկսել է իրավաբանական քայլերը, որպեսզի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո Ռոնալդուն չվերադառնա հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմ։

Նախորդ հոդվածը«Արսենալը» պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել «Ինտերի» խաղացողի համար
Հաջորդ հոդվածըGoal.com. ԱԱ-2022. Լավագույն հավաքականները