ՊՍԺ-ն 10-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 34-րդ տուրում ընդունեց «Լանսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 1։1։
68-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ 88-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Լանսի» ֆրանսիացի հարձակվող Կորենտեն Ժանը։ Հյուրերը 57-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով։
ՊՍԺ-ն 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։
Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր
ՊՍԺ — «Լանս»՝ 1։1 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 68 — Կորենտեն Ժան, 88
Հեռացում՝ Կեւին Դանսո («Լանս»), 57, երկրորդ դեղին քարտ