ՊՍԺ-ում դժգոհ են Սերխիո Ռամոսի վարքից

648

Ֆրանսիական ՊՍԺ-ում դժգոհ են թիմի նորեկ Սերխիո Ռամոսի վարքից, հայտնում է Cadena Ser-ը:

Նշվում է, որ 35-ամյա իսպանացի պաշտպանը գոռոզ վարք է դրսևորում ակումբի աշխատակիցների ու անձնակազմի աշխատակիցների հանդեպ:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ևս մտադիր չեն հանդուրժել դա: Եթե Ռամոսը չփոխի իր վարքը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինին չի երաշխավորում նրա տեղը մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ 16 տարի Մադրիդի «Ռեալում» անցկացրած Սերխիո Ռամոսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին, և նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին, որի կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Իսպանացին ֆրանսիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Նախորդ հոդվածըԼոկատելին կարիերան կշարունակի «Յուվենտուսում»
Հաջորդ հոդվածըՑինցինատի. Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից