ՊՍԺ-ում հերքել են այն տեղեկությունը, թե Մեսսին տարեկան 30 մլն եվրո է ստանում

127

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է այն տեղեկությունը, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է ստանում փարիզյան ակումբում։

«Այդ տվյալները չափազանց հեռու են իրականությունից ինչպես ժամկետների, այնպես էլ թվերի տեսանկյունից: Պայմանագրում այո կա դրույթ հավատարմության համար, բայց կարող եմ ասել, որ նշված գումարը պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- գրում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ՊՍԺ-ում իր առաջին տարում 30 մլն եվրո կվաստակի: Հաջորդ տարիներին Մեսսիի աշխատավարձը կավելանա 10-ական մլն եվրոյով՝ շնորհիվ հավատարմության համար նախատեսված բոնուսների, որոնք կակտիվանան, եթե Մեսսին մնա ՊՍԺ-ում երկրորդ և երրորդ մրցաշրջաններում ևս:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 2 հանդիպման է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

Նախորդ հոդվածըՀայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Հաջորդ հոդվածը«Թալիբանը» Քաբուլի քաղաքապետարանում աշխատող կանանց կարգադրել է մնալ տանը