‘
Dekomunizace շարժման ակտիվիստներն այն տեղում, որտեղ նախկինում Պրահայում կանգնած էր Ստալինի հուշարձանը, կախել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող հսկայական ցուցապաստառ: Ցուցապաստառի վրա իրար են միացված Պուտինի գլուխը և Ստալինի չեխոսլովակյան հուշարձանի մարմինը, որն,ի դեպ, պայթեցվել է 1962 թվականին:
Իրենց այս ակցիայով Dekomunizace -ն ցանկացել է ուշադրություն հրավիրել Չեխիայում կոմունիստական գաղափարների վերածնունդի և դեպի արևելեք վերակողմնորոշվելու վտանգի ուղղությամբ: Շարժման մասնակիցների կարծիքով՝ դա կհանգեցնի երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման և Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության վերադարձի, գրում է 420 on.cz-ն: Ռուսաստանի նախագահի պաստառը կախելով՝ ակտիվիստներն այդ կերպ չեխերին կոչ են արել քվեարկել ընդդեմ ձախ կուսակցությունների ու շարժումների:
Չեխիայում հոկտեմբերի 25-ին և 26-ին արտահերթ ընտրություններ են անցկացվում: Հարցումների արդյունքով՝ կոմունիստներն այդ ընտրություններում կարող են հայտնվել երկրորդ տեղում՝ ձայների 18 տոկոսով: Առաջին տեղը՝ ձայների 26 տոկոսով, կարող են ստանալ սոցիալ-դեմոկրատները: Արտահերթ ընտրություններ նշանակվել էին այն բանից հետո, երբ 2013 թ. օգոստոսին Չեխիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց կառավարությանը և ինքնալուծարվեց, փոխանցում է lenta.ru-ն:
‘