‘
Այս հանգստյան օրերին իսպանական առաջնությունը կրկին հարուստ կլինի դիտարժան հանդիպումերով: Ներկայացնում ենք առավել կարևորություն ունեցող խաղերը: Եվ այսպես «Մալագան» սեփական դաշտում կընդունի Մադրիդի «Ռեալին», մադրիդյան մեկ այլ թիմ՝ «Ատլետիկոն» իր հերթական հանդիպումը կանցկացնի մրցաշարային աղյուսակի հետնապահի՝ «Դեպորտիվոյի» հետ: Այս խաղափուլի կենտրոնական խաղը տեղի կունենա «Վալենսիայի» և «Բարսելոնայի» միջև: Այս բոլոր խաղերը կցուցադրվեն ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Մալագա»-«Ռեալ» Մադրիդ
Նոյեմբերի 29, ժամը՝23:00, Մալագա, «Ռոզալեդա» մարզադաշտ,
Մրցավար՝ Վիկանդի Գարիդո
Մադրիդի «Ռեալը» շարունակում է տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել՝ առանց ընտրության շարքից հանելով իր բոլոր հակառակորդներին: Նույնիսկ այնպիսի առանցքային խաղացողի բացակայությունը, ինչպիսին Մոդրիչն է, «սերուցքայիններին» անակնկալի չբերեց: Դեռ ավելին, Անչելոտին թեթևացած շունչ քաշեց. չէ՞ որ այլևս պետք չէր մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հիանալի մարզավիճակում գտնվող Իսկոյին ներգրավի խաղում: Բեյլն արդեն վերականգնվել է և նրա տեղը թիմում ոչ մի կասկած չի հարուցում:
Հիմա Իսկոն կգործի այն դիրքում, որտեղ նախկինում Մոդրիչն էր:Այս տաղանդավոր կիսապաշտպանի բազմակողմանիությունը թույլ է տալիս գործնականում լավ խաղ ցուցադրել դաշտի կենտրոնի ցանկացած դիրքում: Այլ հարց է, որ հիմա Իսկոյի գործողությունները չեն կարող այդքան վառ լինել, որքան մի քանի շաբաթ առաջ էր.փայլել դաշտի խորքում, բնականաբար, ավելի դժվար է,քան առջևում:
Ինչ կարելի է ասել Խեսեի մասին, որի վերադարձին մադրիդյան հանդիսատեսը սպասում է անհամբերությամբ: Իր ժամանակին Բեյլը կարողացավ լիարժեքորեն ամրապնդվել թիմի հիմնական կազմում այն ժամանակ, երբ «Ռեալի» երիտասարդ սանը բարդագույն վնասվածք ստացավ, որից մինչև այժմ չի վերականգնվել:
Իհարկե, մարզչի համար լավ է, երբ ձեռքի տակ կան այդքան գերազանց ֆուտբոլիստ-կատարողներ և նույնիսկ համաշխարհային մակարդակի այնպիսի ֆուտբոլիստի վնասվածքը, ինչպիսին Մոդրիչն է, չի կարող դժվար կացության առաջ կանգնեցնել: Կրոսը, Ռոդրիգեսը և նույն այդ Իսկոն առանց խնդիրների դաշտի կենտրոնում կատարում են անհրաժեշտ աշխատանքը:

Ի դեպ, «Մալագայի» հետ հանդիպումը կարող է բացահայտել «սերուցքայինների» ունեցած որոշակի խնդիրները: «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ Խաբի Գրասիի թիմը պաշտպանողական ֆուտբոլի լավ оրինակ ցուցադրեց այդպես էլ թույլ չտալով իր հանրաճանաչ հակառակորդին գոլ խփել: Հավանաբար, «Ռեալի» հետ խաղում նույնպես մարզիչը կоգտագործի նմանատիպ տակտիկա: Եվ այդ տեսանկյունից եթե դիտարկենք, ապա Գրասիին պետք լուծի հենակետային դիրքի հետ կապված խնդիրները, որտեղ չի լինի Կամաչոն:«Ատլետիկոյի» հետ խաղում Իգնասիոն դեղին քարտ ստացավ, որը ֆուտբոլիստի համար դարձավ հինգերորդը: Եվ հիմա հենակետային կիսապաշտպանը բաց կթողնի մադրիդյան մեկ այլ թիմի հետ հանդիպումը: Տեսականորեն նրան կարող է փոխարինել Ռեսիոն, սակայն դա հաստատ համարժեք փոխարինում չի լինի:

Բացի դրանից, այս հաշվետու հանդիպումը բաց կթողնի Սամուել Սանչեսը, որն այս մրցաշրջանում նվաճել է իր տեղը մեկնարկային կազմում՝ դառնալով «Մալագայի» եզրային հարձակվողներից մեկը: Ի դեպ, այսպիսի հանդիպման ժամանակ հարձակողական ոճի խաղացողի կորուստը էական նշանակություն չի ունենա: Ամեն դեպքում, պետք է մտածել պաշտպանության հագեցածության մասին: Ինչպես հայտնի է, «Ռեալի» համար ավելի դժվար է գործել այն թիմերի դեմ, որոնք իսկական ամուր պաշպանություն են կազմակերպում: Եվ Սամուելի բացակայությունը նույնիսկ կարող է շատ ավելի լավ լինել. հարձակվողի փոխարեն կարող է դաշտ մտնել ևս մեկ պաշտպան:
«Ատլետիկո»—«Դեպորտիվո»
Նոյեմբերի 30, ժամը՝ 15:00, Մադրիդ, «Վիսենտե Կալդերոն»
Մրցավար՝ Տեյշեյրա Վիտյենես
«Վիսենտե Կալդերոնը» կհյուրընկալի «Դեպորտիվոյին»: Վերջիններս մրցաշարային աղյուսակի նկուղում են: Ահա արդեն 4 հանդիպում է, ինչ Վիկտոր Ֆերնանդեսի սաները չեն կարողանում հաղթանակ տոնել: Վերջին անգամ «Դեպորը» հաղթել է «Վալենսիային»՝ 3:0 հաշվով: Դրանից հետո լա-կորունցիները այլևս ոչնչով աչքի չեն ընկել:
Այս ամենով հանդերձ, պետք է նշել «Դեպորտիվոյի» պաշտպանության մասին: Ամեն դեպքում, 4 հանդիպումից 3-ում պաշտպանությանը խաղը հավասար է եղել զրոյի: Միևնույն ժամանակ, այդ նույն հանդիպումներում թիմի հարձակման գիծը չի կարողացել ուրախացնել երկրպագուներին խփած գոլերով: Դա բոլորովին էլ այն չէր, ինչը սպասում էին ֆուտբոլասերները «Վալենսիայի» հետ խաղում տարած վստահ հաղթանակից հետո:

«Դեպորտիվոն» հաստատ խնդիրներ ունի հարձակման գծում, և Վիկտոր Ֆերնանդեսը դեռևս չի կարողանում դրանք լուծել:Իհարկե, կարելի է պատճառաբանել, որը հարձակման գծում վնասվածք ստացած ֆուտբոլիստները շատ են, սակայն առաջնությունն ընթանում է և հիմա պետք է միայն հաղթել, քանի դեռ աղյուսակի նկուղը այս թիմի համար չի դարձել սովորական տեղ: Դա «Դեպորտիվոյի» համար շատ վտանգավոր է:
Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա այս շաբաթվա ընթացքում թիմը շատ հանգիստ կերպով հաղթեց «Oլիմպիակոսին» և ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-оֆֆ փուլում: Դեռ ավելին, մադրիդցիները լավ հնարավորություն ունեն զբաղեցնելու առաջին տեղը իրենց խմբում, եթե կարողանան դրական արդյունք գրանցել Թուրինում:
Կարելի էր ենթադրել, որ ընթացիկ խաղափուլի այս հանդիպմանը Սիմեոնեի սաները կգան մի փոքր հոգնած, սակայն տնային մարզադաշտում այդ հոգնածությունը փոխհատուցվում է երկրպագուների փոխանցած էներգիայով:
«Վալենսիա»-«Բարսելոնա»
Նոյեմբերի 30, ժամը 23.59, Վալենսիա «Մեստալյա» մարզադաշտ
Մրցավար՝ Ֆերնանդես Բորբալան
Բնականաբար, հերթական խաղափուլի ամենաուշագրավ ու հետաքրքական հանդիպումը տեղի կունենա «Վալենսիայի» և «Բարսելոնայի» միջև: Այս անգամ կատալոնացիները կհյուրընկալվեն Վալենսիայում:
«Վալենսիան» շատ հաջող սկսեց այս մրցաշրջանը՝ իրենց դրսևորելով ամենալավ կողմերով: Սակայն, ավա՜ղ, նույն ոգով շարունակել «չղջիկները» չկարողացան: Ինչ-որ թյուրիմացություն տեղի ունեցավ Լա Կորունյեում, որ ինչ-որ չափով կոտրեց Նունուի սաներին: Դրա հետևանքը դարձավ «Ատլետիկոյի» հետ կնքած ոչ ոքին, իսկ հետո նաև պարտությունը «Լևանտեի» հետ դերբիում: Եվ այս վերջին հանդիպումներում արդեն «Վալենսիան» այն խաղը չէր ցուցադրում, ինչը տեսնում էինք մրցաշրջանի սկզբում:
Ակնհայտ է, որ թիմի նոր կյանքով պայմանավորված հույզերն արդեն հետևում են, և մարզիչը պետք է թիմի տակտիկայի հետ կապված աշխատանք կատարի: Ամեն դեպքում, «Վալենսիայի» խաղը ուժեղ էր թվում առաջին հերթին էմոցինալ առումով: «Չղջիկներն» իսկապես թռնչում էին դեպի հակառակորդի դարպասը՝ ճանապարհին պարզապես ոչնչացնելով ամեն ինչ: Լևանտեյցիները ունեին թե՛ հաղթելու ցանկություն, թե՛ առաջ գնալու և գոլ խփելու անկասելի ձգտում: Հիմա, թվում է, թե թիմը հոգեբանորեն ճնշվել է և առաջ գնալու նոր մոտիվացիա չունի: Իսկ Նունուն տակտիկական առումով դեռ ոչ մի հեղափոխություն չի արել:

Ի դեպ, «Բարսլոնայի» հետ հանդիպման համատեքստում ոչ մի լրացուցիչ մոտիվացիա չպետք է լինի: Այսինքն՝ «Լոս Չեսը» պարտավոր է լինել այնքան ակտիվ, աշխույժ ու կենդանի, ինչպիսին այս մրցաշրջանում անցկացրած իր լավագույն հանդիպումների ժամանակ էր: Եվ այստեղ կարևոր է, որ պարտուգալացի մարզիչը ճիշտ ուղղությամբ ուղղորդի իր սաների էներգիան. չէ՞ որ ներկայիս «Բարսան» բոլորովին էլ անպարտելի չէ, և «Վալենսիան» կարող է օգտվել հակառակորդի թույլ կողմերից:
Իհարկե, կատալոնացիները շարունակում են մնալ այս հաշվետու խաղի ֆավորիտները: «Կապտանռնագույնները» իրենց բարձր կարգից ոչ մի տեղ չեն փախչի, և այս առումով նրանք ավելի ուժեղ են իրենց հակառակորդից: Եվ եթե «Բարսելոնան» խաղա իր ողջ հզորությամբ, ապա դժվար կլինի ինչ-որ փաստարկներ բերել «Վալենսիայի» հնարավոր հաջողության оգտին: Այդ պատճառով էլ , որքան էլ, որ ուժեղ լինեն տանտերերը,պետք է հիշեն, թե ով է իրենց հակառակորդը:
«Վալենսիայի» համար շատ կարևոր է Պակոյի վերադարձը: Մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այս թիմի գլխավոր հարձակվողն արդեն վերականգնվել է հավաքականու ստացած վնասվածքից հետո և կհասցնի պատրաստվել «Բարսայի» հետ հանդիպմանը: Պրեմիերայի վերջին հանդիպումը ցոյց տվեց, որ Նեգրեդոն այնքան էլ լավ չի զգում իր խաղընկերներին, որպեսզի համարվի հարձակման առաջատար: Համապատասխանաբար, «Վալենսիայի» եզրային հարձակվողները ևս դեռ սովոր չեն Ալվարոյի խաղաոճին: Պակոյի հետ նրանց խաղը ավելի է հաջողվում:
Եվս մեկ ինտրիգ կարող է դառնա Մատյոյի հայտնվելը «Բարսելոնայի» կազմում: «Վալենսիայի» երկրպագուները առանձնահատուկ վերաբերմունք ունեն ֆրանսիացի պաշտպանի հանդեպ: Ավագի թևկապը, որ կրում էր Ժերեմին, արդեն շատ բան է ասում: «Չղջիկի» և 22 համարի դաջվածքը ֆուտբոլիստի թիկունքին հենց այնպես չի արվել: Բայց հիմա Մատյոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, և դեռևս կարողանում է արդարացնել իր հետկապված հույսերը:
Ամփոփելով, կարելի է ասել, որ իսկապես դաիտարժան հանդիպում է սպասվում: Երկու թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ ցույց կտան, և այդպիսի խաղը ուղղակի դատապարտված է հետաքրքիր ու գրավիչ լինելուն:
‘