‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’

863

Այս հանգստյան օրերին իսպանական Պրեմիերայում առավել հետաքրքրություն են ներկայացնում «Ռեալ Մադրիդ»-«Սելթա», «Բարսելոնա»-«Էսպանիոլ», «Վիլյառեալ»-«Ռեալ Սոսեյեդադ» հանդիպումները: Բաց մի՛ թողեք այս խաղերը: Դրանք կցուցադրվեն  ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Ռեալ Մադրիդ»-«Սելթա»

Դեկտեմբերի 6, ժամը՝23.00, «Սանտյագո Բեռնաբեո»,

Մրցավար՝ Ունդիանո Մալենկո

«Սանտյագո Բեռնաբեո»-ում տեղի ունենալիք այս հանդիպումը կարելի է համարել հերթական տուրի կենտրոնականը խաղը: Տեղի «Ռեալը» սեփական դաշտում կընդունի «Սելթա»-ին:

Իհարկե, տեսականորեն այս հանդիպման ֆավորիտին որոշելն այնքան էլ դժվար չէ: «Ռեալը» հիմա գերազանց մարզավիճակում է և հեշտությամբ հաղթում է իր գրեթե բոլոր հակառակորդներին: Սակայն, գնալով «սերուցքայինների» կադրային վիճակը վատանում է: Առանց Խեդիրայի թիմին հաջողվում էր լավ խաղալ  դեռ առաջնության սկզբում: Դաշտի կենտրոնում հաջող էր գործում Մոդրիչը: Բայց հիմա խորվաթ ֆուտբոլիստը նույնպես վնասվածք ունի, և Անչելոտին ստիպված եղավ դաշտի խորքում դուրս բերել Իսկոյին: Այսֆուտբոլիստը այդ դիրքում վատ չէր խաղում, սակայն անցած խաղափուլի ժամանակ իսպանացի կիսապաշտպանը կարմիր քարտ ստացավ և հիմա «Սելթայի» դեմ խաղում իտալացի մարզիչը պետք է ինչ-որ նոր բան մտածի:

Ամենայն հավանականությամբ, հիմնական կազմում տեղ կգտնի Իլյարամենդին: Այս ֆուտբոլիստը հնարավորություն ունեցավ իրեն ցույց տալու Արքայական գավաթի խաղում, որտեղ «Ռեալը» շատ հեշտությամբ հաղթեց «Կորնելյա»-ին: Սակայն, դեռևս դժվար է ասելը, թե բասկ ֆուտբոլիստը պատրաստ է արդյոք լիարժեքորեն փոխարինելու իր հզոր թիմակիցներին:

Մնացած հարցերում «Ռեալը» ոչ մի խնդիր չունի: Այս թիմի խաղը բավական տպավորիչ է, իսկ առաջատարները հիանալի մարզավիճակում , անկրկնելի ու գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում:

Ինչ վերաբերում է «Սելթային», ապա այստեղ իրադրությունը մի փոքր այլ է: Մրցաշրջանի սկզբին գալիսիացիները գործում էին շատ վստահ, որի շնորհիվ է, հիմա գտնվում են եվրալիգայի տարածքում:Սակայն, թիմի գրանցած վերջին արդյունքները այնքան էլ հաջող չեն: Վերջին անգամ «Սելթան» հաղթել է մեկ ամիս առաջ: Ի դեպ, դա տեղի է ունեցել «Կամպ Նոուում»:Այդ оրվանից այս թիմը դեռևս չի հաղթել:

Բերիցոյի թիմային մեխանիզմում հաստատ ինչ-որ բան խախտվել է: Նոլիտոն, ով հավաքական էր հրավիրվել, չգիտես ինչու իր ակումբում ուժերը թուլացրել է: Դատելով թիմում ստեղծված իրավիճակից, պետք է ասել, որ խոսքն այստեղ փորձի և առաջատարների պակասի մասին է: Այստեղ պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանային վերադարձնել սեփական ուժերի հանդեպ հավատը: Թիմ մարզիչը նույնպես այնքան փորձառու չէ ևայդ պառճառով էլ «Սելթային» դժվար կլինի վերագտնել իրեն:
Այլ հարց է, որ այնպիսի հզոր մոտիվացիան, ինչպիսին հանդիպումն է «Սանտյագո Բեռնաբեու»-ում, оգնի գալիսիացիներին վերականգնելու նախկին դիրքը:

«Բարսելոնա»-«Էսպանյոլ»
Դեկտեմբերի 7, ժամը՝ 20.00, Բարսելոնա , «Կամպ Նոու»
Մրցավար՝ Իգլեսիաս Վիլյանուեբա

Ընդունված է մտածել, որ «Բարսելոնան» և «Ռեալը» միմյանց դեմ խաղում են ինչ-որ ուրիշ առաջնությունում և մյուս թիմերը նրանց հետ ոչ մի կապ չունեն: Բայց ահա կատալոնյան դերբին նույնպես առանձնահատուկ հակամարտություն է և հազիվ է տեղավորվում Պրեմիերայի մնացած հանդիպումների տրամաբանության մեջ:
Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ կատալոնյան դերբիի արդյունքը միանգամայն անսպասելի է եղել, նույնիսկ այն դեպքում, երբ թիմերը զբաղցրել են միմյանց հակադիր դիրքեր: Եվ հիմա էլ ավելորդ է խոսել այդ թիմերի տարբերությունների ու ունեցած դիրքի մասին:
Ներկայում «Բարսելոնան» խաղային խնդիրներ ունի: Մեսսիի հերթական ռեկորդները չպետք է որևէ մեկին շփոթեցնեն: «Վալենսիայում» կատալոնացինրի համար շատ դժվար էր, և միայն հրաշքով թիմը հաղթեց:

Ինչ վերաբերոմ է «Էսպանյոլին», այստեղ իրադրությունն անչափ տխուր է: Այնպես չէ, որ երկրորդ բարսելոնյան ակումբը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում է և պարտվում է բոլոր խաղերում: Սերխիո Գոնսալեսի թիմը զբաղեցնում է հուսալի դիրք աղյուսակի միջնամասում, սակայն նույնիսկ այս դեպքում թիմին բավական դժվար է բնութագրել: Դա շատ անդեմ բնութագիր կլինի: Նունիսկ այն դեպքում, երբ «Էսպանյոլը» հաղթում է, դա տեղի ունենում ստեղծված ինչ-որ փոքր ու անշան դրվագների արդյունքում:

«Վիլյառեալ»-«Ռեալ Սոսյեդադ»
Դեկտեմբերի 7, ժամը՝ 22.00, Վալենսիա, «Մեստալիա» մարզադաշտ
Մրցավար՝ Տեյշեյրա Վիտյենես

Եվս մեկ ուշագրավ հանդիպում տեղի կունենա այս խաղափուլում, որի ընթացքում «Վիլյառեալին» հյուր կգա «Ռեալ Սոսյեդադը»: Սան-Սեբաստացիները Դևիդ Մոյեսի գալով կարծես, թե առաջընթաց են գրանցել խաղի կազմակերպման առումով: Հիմա արդեն այս թիմն այնքան թափթփված և չմոտիվացված չի թվում, ինչպիսին էր մեկ ամիս առաջ:Ամեն դեպքում անվանի մարզչի արդեն իսկ իր արդյունքը գրանցել է: Ֆուտբոլիստների աչքերում հայտնվել է նպատակ և ցանկություն հաղթանակի հասնելու: Իսկ դա ամենակարևորն է:


«Վիլյառեալում» դրությունը միանգամայն կայուն է: Մարսելինոն չի ամաչում оգտագործելու երիտասարդ ֆուտբոլիստներին, և նրանք այդ վստահությունը փոխհատուցում են արժանի խաղով:Գուցե այս խաղաշրջանում կաստալոնցիները այնքան վառ չեն խաղում, որքան նախորդում, բայց մյուս կողմնից էլ, հավանաբար, այստեղ կա ընկալման խնդիր: Մեկ տարի առաջ հասարակությունն այս թիմին ընդունում էր որպես Պրեմիերայի նորեկներ, և բնականաբար, ոչ մեկը այս թիմի նվաճումներին չէր սպասում: Այսоր Մարսելինոյի թիմը Եվրագավաթի գործող մասնակից է: Համապատասխանաբար, «Վիլյառեալը» այս տարի ևս պետք է հավակնի եվրատարածքում տեղ գտնելուն: Այս պահին թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, որը լիովին համապատասխոնում է ակումբի ներկայիս հավակնություններին: Դեռ ավելին՝«Վալենսիայի» և «Սևիլիայի» կայունությունը հարցականի տակ է, և լրիվ հնարավոր է, որ արդյունքում կաստելոնացիները կարողանան պահպանել իրենց տեղը Չեմպիոնների լիգայում: Սակայն, հիմա այդ մասին խոսելը դեռ վաղ է:
Մասնագետները հայտարարում են, որ այս դիմակայությունում «Վիլյառեալի» հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Սակայն, պետք չէ շտապել: «Ռեալ Սոսյեդադը» ունակ է արժանի հակահարված տալու:


Նախորդ հոդվածը‘Գ. Ծառուկյանը հանդիպել է համաժողովրդական շարժման գրասենյակների ԲՀԿ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսիս Սանչես. «Անգլիական ֆուտբոլն ավելի պարզ է, սակայն դա ինձ դուր է գալիս. ինձ հարմար է նման խաղաոճը» (տեսանյութ)’