‘
Լա լիգան այս շաբաթ կշարունակի հերթական մրցափուլը: Ներկայացնում ենք այն հանդիպումները, որոնց մասնակցում են մրցաշարային աղյուսակի առաջատարները: Եվ այսպես՝ «Բարսելոնան» իր դաշտում կընդունի «Վալենսիային», «Ռեալ Մադրիդը»՝ «Մալագային», «Գրանադան»՝ «Սևիլիային»:
«Բարսելոնա» – «Վալենսիա»
Ապրիլի 18, ժամը՝18:00, Բարսելոնա, «Կամպ Նոու»,
Մրցավար՝ Գոնսալես Գոնսալես
Բնականաբար, այս մրցափուլի կենտրոնական հանդիպումը կդառնա «Բարսելոնայի»և «Վալենսիայի» միջև մրցամարտը: Թեև կատալոնացիները անցած տուրում ոչ ոքի խաղացին «Սևիլիայի» հետ, այնուհանդերձ, շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն, հիմա արդեն «Ռեալը» ընդամենը երկու միավորով է հետ մնում առաջատարից: Հենց այդ պատճառով էլ Լուիս Էնրիկեի թիմն այս հանդիպման ժամանակ պարզապես իրավունք չունի սխալվելու:

Այս հանդիպման ինտրիգը բավականաչափ հետաքրքիր է: «Բարսելոնան» հանդիպմանն է մոտենում Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի հետ անցկացրած շատ դժվարին դիմակայությունից հետո: Անկասկած, այս շաբաթվա միջնամասում կատալոնացիները բավական ուժեր են ծախսել և հիմա դրանք կարող են չբավարարել «Վալենսայի» հետ պայքարում: Նույնիսկ,երբ այդ հանդիպումը հարազատ մարզադաշտում է:
Ի դեպ, «Վալենսիա»-ում իրավիճակը նույնպես կատարյալ չէ: Այո, շաբաթվա ընթացքում թիմը հանգստանում էր, սակայն «չղջիկները» զերծ չեն լուրջ կադրային խնդիրներից:Անցած մրցափուլում դեղին քարտ է ստացել Մուստաֆին: Գերմանիայի հավաքականի խաղացողի համար այս նախազգուշացումը 5-րդն էր: Հետևաբար, «Կամպ Նոու»-ում նա չի կարող оգնել:Բացի նրանից, «Վալենսիայի» կորուստների մեջ նշվում են Գայան, Պյատին և Էնցո Պերեսը: Այս չորս խաղացողներն էլ թիմի հիմնական կազմից են: Իհարկե, Նունուն կարող է նրանց փոխարինող գտնել, սակայն, բնականաբար, դրանից «Վալենսիան» չի ուժեղանա:
Այնպես, որ ամեն դեպքում «Բարսելոնայի»՝ հաղթանակի հասնելու հավանականությունը նախկինի պես շատ մեծ է: Կատալոնացիները շարունակում են մնալ այս հանդիպման ֆավորիտները: Սակայն,պետք չէ մոռանալ, որ «Վալենսիան» ունակ է անակնկալ մատուցելու:
«Ռեալ Մադրիդ»—«Մալագա»
Ապրիլի 18, ժամը՝ 22:00, Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեու», մրցավար՝Վիկանդի Գարիդո
Այդ նույն оրը «Ռեալ Մադրիդը» ստիպված կլինի հաղթահարել «Մալագայի» փորձությունը: Առաջին հայացքից տանտերերի՝հաջողության հասնելու հավանականությունն այնքան մեծ է,որ հազիվ թե դա պետք լինի ապացուցել: Սակայն, Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» հետ դժվարին մենամարտից հետո «Ռեալը» բավական ուժեր է ծախսել:
Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ «Մալագան» կարողացավ հաղթել «Կամպ Նոու»-ում: Իսկ ինչո՞ւ Խաբի Գարսիայի սաները նույնատիպ արդյունք չգրանցեն նաև մեկ այլ գրանդի հետ խաղում:Մալագացիների խաղն այնպիսին է,որ իրերի հաջող դասավորության դեպքում այս հանդիպումից կարելի է դրական արդյունք ակնկալել:
Իրականում, «Մալագայի» գլխավոր հաղթուղթը հակառակորդի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հոգնածության մեջ է: Մի խոսքով,«Ռեալը» որքան էլ, որ խոսի ֆիզիկայի խորության ու արդյունավետության մասին, այնուհանդերձ, բարդ հանդիպումներում մադրիդցիների վատ մարզավիճակը ակնհայտ է դառնում, հատկապես հանդիպման վերջին րոպեներին: Կառլո Անչելոտիի սաները խաղավարտին մոտ մի տեսակ թառամում են,որը մադրիդցիների համար տհաճ հետևանքներ է ունենում: 0րինակ, Էլ Կլասիկոյում պարտվեցին հենց երկրորդ խաղակեսում: Հենց նույն «Ատլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ ավելի դժվար տրվեց հենց երկրորդ խաղակեսը:
«Գրանադա»—«Սևիլիա»
Ապրիլի 19, կիրակի, ժամը՝ 19:00, Գրանադա, «Լոս Կարմենես»
Մրցավար՝ Էստրադա Ֆերնանդես

Եվրոպայի լիգայում «Սևիլիան» ուժերի գերագույն լարումով կարողացավ հասնել կամային հաղթանակի: Դեռ ավելին, 2:1 հաշվով տնային հաղթանակը չի կարելի առաջին հանդիպման համար լավագույն արդյունք համարել: Հիմա արդեն Սանկտ Պետերբուրգում սևիլիացիներին բարդագույն հանդիպում է սպասվում, և Էմերիի թիմը պետք է առավելագույն արդյունք ցույց տա հաջորդ փուլ անցնելու համար:
Պետք է նշել,որ «Գրանադան»զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը և, բնականաբար, ձգտում է որքան հնարավոր է շուտ այդ դիքրը լքել:Դրա համար Աբել Ռեսինոյի թիմը կփորձի հաղթել «Սևիլիային»: Այս խնդիրը բավականաչափ բարդ է, սակայն ստեղծված իրադրությունում՝միանգամայն հնարավոր:
‘