‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1110

Հանգստյան օրերին իսպանական առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում: «Գրանադան» իր դաշտում կընդունի Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնան»՝ «Սելթային», «Ատլետիկը»՝« Սևիլիային»: Բաց մի թողեք այս հանիպումները: Դրանք կցուցադրվեն հայկական ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում:

 

«Գրանադա»-«Ռեալ» Մադրիդ

Նոյեմբերի 1, ժամը՝ 19:00, Գրանադա «Լոս Կարմենես» ,

Մրցավար՝ Գոնսալես Գոնսալես 

Մադրիդյան «Ռեալը» այս շաբաթ վստահ հաղթանակ տանելով Արքայական գավաթի ընտրական փուլում մի թիմի հանդեպ, ով իրենից կարգով բավական ցածր էր, մեկնեց Գրանադա:

Գրանադցիները շատ հաջող սկսելով առաջնությունը, հիմա իրենց դիրքերը մի փոքր զիջել են: Ահա արդեն 5 հանդիպում է, ինչ Կապարոսի սաները մնում են առանց հաղթանակի: Կարծում ենք, ձևավորված ավանդույթը այս անգամ ևս չի փոխվի:Ամեն դեպքում, Մադրիդի «Ռեալը» այն թիմը չէ, ում հետ հանդիպումը գրանադցիների համար բեկումնային կլինի և կօգնի դուրս գալու այդ դժվարին իրավիճակից:

Մադրիդցիները հիմա փայլուն մարզավիճակում են և գործնականում հաղթել են իրենց բոլոր հակառակորդներին: Նույնիսկ «Բարսելոնան» բացառություն չէր և մադրիդցիների զոհերից մեկը դարձավ: Սակայն, հանդիպումը կատալոնացիների հետ առանձնահատուկ է, իսկ ահա շարունակել պայքարը Պրեմիերայի  բավական համեստ կոլեկտիվների հետ, մեկ այլ բան է: Այստեղ Անչելոտիի թիմին կարող  է խանգարել մոտիվացիայի բացակայությունը:Ի դեպ, նույնիսկ առանց մոտիվացիայի Ռոնալդուի, Ռոդրիգեսի և մյուսների մակարդակի ֆուտբոլիստները, իհարկե, ունակ են հաղթելու Գրանադային:

Բացի դրանից, հիանալի մարզավիճակում է Իսկոն, որը փայլուն կերպով փոխարինեց Բեյլին մեկնարկային կազմում: Պատահական չէ, որ ֆուտբոլի սիրահարները կայքերից մեկի հարցումների ժամանակ վստահորեն հանդես էին եկել մեկնարկային կազմում Իսկոյին ընդգրկելու оգտին:Հավանաբար, «Վալենսիայի» սանը դաշտ դուրս կգա նաև «Գրանադայի» հետ հանդիպմանը, որտեղ ևս նա ստիպված կլինի ցուցադրել հիանալի խաղ, որը շատ լավ գործոն կդառնա թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելու հարցում:

«Բարսելոնա»-«Սելթա»

Սեպտեմբերի 1, ժամը՝ 23:00, Բարսելոնա , «Կամպ Նոու»

Մրցավար՝ Վինկանդի Գարիդո

Գրանդ ակումբներից ամենադժվար հանդիպումը սպասվում է «Բարսելոնա»-ին: Գալիսիացիները իզուր չէ, որ հավակնում Եվոգավաթում իրենց տեղն ունենալուն: Բերիցոյի թիմը ցուցադրում է գրագետ, գեղեցիկ ու հաջող ֆուտբոլ: Եվ, անկեղծ ասած, այսоրվա գալիսիացիները ավելի ուժեղ են թվում, քան, երբ նրանց գլխավորում էր Լուիս Էնրիկեն:

Էլ Կլասիկոյում պարտվելուց հետո կատալոնացիների մարզիչը սուր քննադատության ենթարկվեց: Ասում էին՝ նա այն մակարդակի մարզիչ չէ, թույլ է և շատ այլ բաներ:Եվ ելնելով նրանից, թե ինչ էր կատարվում «Սանտյագո Բերնաբեո»-ում մեկ շաբաթ առաջ, ասվածի հետ դժվար է չհամաձայնվել:Սակայն փաստն այն է, որ Բլագուրասները նախկինի նման առաջին հորիզոնականում են, և ամեն ինչ կախված իրենցից:  Իհարկե, պարտությունը անմիջական հակառակորդից շատ տհաճ է և անցանկալի, սակայն դրանով կյանքը չի ավարտվում: Եվ նույնիսկ Պրեմիերան դրանով չի ավարտվում: Անցած մրցաշրջանում «Բարսելոնային» շատ էին քննադատում, սակայն դա չխանգարեց կատալոնացիներին, որ նրանք մինչև մրցաշրջանի ավարտը հավակնեն հաղթողի կոչմանը և կենաց ու մահու պայքար մղեն դրա համար: Հիմա էլ, կատալոնացիներին քննադատում են, սակայն նրանք առաջին տեղում են:

Այլ բան է, որ հիմա չկա այն վստահությունը, թե կատալոնացիներն անհաղթ են: Եվ ահա նույնիսկ այսоրվա «Սելթան», ում կազմում չկան աստղային մեծություններ, արժանի հակառակորդ է թվում «Բարսայի» համար:Նույնիսկ «Կամպ Նոու»-ում:

Եվ իհարկե, չափազանց հետաքրքրի կլինի հետևել Լուիս Սուարեսի խաղին: Արդեն ժամանակն է, որ ուրուգվայցին ցույց տա այն բարձրակարգ ֆուտբոլը, որ կարողանում է խաղալ:

«Ատլետիկ»-«Սևիլիա»

Նոյեմբերի 2, կիրակի, ժամը՝ 15:00, Բիլբաո, «Սան Մամես»

Մրցավար՝ԷրնանդեսԷրնանդես 

Այս կիրակի տեղի կունենան ևս մի անչափ հետաքրքիր հակամարտություն:Իհարկե, անցած մրցաշրջանում այս թիմերի պայքարը ավելի վառ կարող է թվալ, քան այսоր: Ամեն դեպքում, «Ատլետիկը» դեռ չի ցուցադրում իր լավագույն ֆուտբոլը:Բասկերին խաղը տրվում է մեծ դժվարությամբ: Ի դեպ, ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ ներքին առաջնությունում: Եվ այս ճգնաժամի վերջը դեռ չի երևում:Էրնենստո Վալվերդեն թվում է ճիշտ բաներ է ասում, սակայն դեռևս ոչ մի բան փոխել չի կարողանում:

Հնարավոր է այս ուժեղ թիմի հետ մրցակցությունը դառնա հենց այն անհրաժշտ խթանը, որի շնորհիվ բասկերը հասկանան, որ իրենք իսկապես ֆուտբոլ խաղալ գիտեն: Ամեն դեպքում,վստահություն ձեռք կբերեն իրենց ուժերի հանդեպ: Երբեմն թվում է, որ բասկերին հենց այդ վստահությունն է պակասում անցած մրցաշրջանի իրենց լավագույն արդյունքին հասնելու համար:

«Ատլետիկի» կադրային խնդիրներից պետք է առանձնացնել պաշտպանության կենտրոնը: Այնպես է դասավորվել, որ թիմի վետերան Գուրպեգին է հիմնական կիսապաշտպանը և նրա բացակայությամբ դժվար է պաշտպանությունում հուսալի զույգ ձևավորել:  Անցած խաղափուլին մարզչին շատ օգնեց Էյչետան, որ միանգամայն վստահ խաղաց իր դիրքում և նույնիսկ գոլ խփեց: Մնացած հարցերում բասկերի մոտ ամեն ինչ կարգին է, և կասկածի տակ է միայն Դե Մարկոսի դիրքը: Վերջին հանդիպումներում Վալվերդեն ակտիվորեն оգտագործում է Oսկարի բազմակողմանիությունը: Էմերին նույնպես շատ քիչ փորձարկումներ է անում և բոլորն արդեն սովորել են թիմի կայուն կազմին: Տարբեր թեստերի և փորձարկումների համար  կա Արքայական գավաթի  համար հանդիպումները, որի ժամանակ թիմի հիմնական կազմում դաշտ դուրս եկավ Յագո Ասպեսը և դարձավ հեթ-տրիկի  հեղինակ: Առաջին նհայացքից սա շատ կարևոր գործոն է, որպեսզի այդ ֆուտբոլիստն առաջին րոպեներից դաշտ դուրս գա, սակայն Էմերին սովոր չէ անընդհատ փոփոխություններ կատարելու և մի տարբերակից մյուսն անցնելու: Ամենայն հավանականությամբ, նա կշարունակի վստահել  Կարլոս Բակային և Կևին Գամեյրոյին, որոնք իրենց բարձր որակները հաստատել են դեռևս անցած մրցաշրջանում: Եվ,  վերջապես «Բարսելոնայի» երիտասարդ սաները ոչ մի առիթ չեն տվել չհավատալու իրենց խաղին. թե Սուարեսը, թե Դելաֆեուն  մինչև հիմա արել են այն, ինչ իրենցից պահանջվում է:

«Սան Մամեսում» տեղի կունենան շատ հետաքրքրի հանդիպում, որտեղ երկու թիմերն էլ կփորձեն խաղալ իրենց ֆուտբոլը և թույլ չեն մրցակցին հաղթել իրեն:

Նախորդ հոդվածը‘ Կանադան Էբոլայի պատճառով փակում է մուտքը Արմ. Աֆրիկայի բնակիչների առաջ’
Հաջորդ հոդվածը‘Մանուել Նոյեր. «Մեզ սպասվում է դիմակայություն հրաշալի թիմի հետ»’