‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1074

Այսoր և վաղը իսպանական առաջնությունում  հերթական խաղափուլն է: Ներկայացնում ենք առավել ուշագրավ հանդիպումների համառոտ տեսությունը: Եվ այսպես՝ մրցաշարի առաջատարներ «Ռեալն» ու «Բարսելոնան» արտագնա հանդիպումներ կանցկացնեն համատասխանաբար «Կորդոբայի» և «Էլչեի» հետ, «Վալենսիան» խաղադաշտ դուրս կգա «Սևելիայի» դեմ:

 

«Կորդոբա»«Ռեալ» Մադրիդ

Հունվարի 24, շաբաթ, ժամը՝ 19:00, Կորդոբա, «Նուևո Արկանգել»

Մրցավար՝ Էրնանդես Էռնանդես

Այս խաղափուլը կմեկնարկի «Կորդոբա»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումով:  «Սերուցքայինները» կմեկնեն Կորդոբա, որտեղ, բնականաբար, հանդես կգան որպես ֆավորիտներ: Վերջին հանդիպումներում Միրո Ջուկիչի սաներին հաջողվեց մի փոքր բարելավել իրենց արդյունքը, սակայն մրցամարտը մադրիդյան  «Ռեալի» հետ հազիվ թե միավորներ բերի այս թիմին: «Արքայական» ակումբի աստղային կազմը հաստատ չի նահանջի այս համեստ թիմի հետ պայքարում: Դեռ ավելին, բանը կարող է հասնել նրան, որ գրանցվի խոշոր հաշիվ:

Ի դեպ, Կորդոբայի հանդիպումը կարող է իսկական տոնակատարության վերածվել: Տեղական մարզադաշտ արդեն վաղուց է, ինչ չի ընդունել այս մակարդակի հակառակորդների և այդ պատճառով այն լեփլեցուն լինի տեղական ֆուտբալասերներով: Այլ հարց է, որ այս խաղում որևէ ինտրիգ չկա, նույնիսկ այնպիսի ֆուտբոլիստների բացակայության դեպքում, ինչպիսիք են Պեպեն և Իսկոն: 

«Էլչե»«Բարսելոնա»

Հունվարի 24, շաբաթ, ժամը՝21:00, Էլչե, «Մարտինես Վալերո» մարզադաշտ

Մրցավար՝ Կլոս Գոմես

Խաղափուլը կշարունակվի «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումով:Այս շաբաթ կատալոնացիները դժվար խաղ են անցկացրել   մադրիդյան «Ատլետիկոյի» հետ և հաղթել նվազագույն հաշվով: Այս անգամ Լուիս Էնրիկեն թիմի կազմի հետ նոր փորձարկումներ չէր կատարել՝ սահմանափակվելով միայն դարպասապահի փոփոխությամբ: Մնացած դիրքրում «հիմնական» կազմն էր և, հավանաբար, «Էլչեի»  հետ խաղում այլ կազմ կլինի: Իրենց հնարավորությունը կստանան պահեստային  խաղացողները:

Կարծես, թե Լուիս Էնրիկեն այսօր նախապատվությունը տալիս է գավաթային մրցաշարում հաղթանակին, քան առաջնության հերթական այս հանդիպմանը, մանավանդ, որ «Էլչեն» այն թիմը չէ, որից կարելի է զգուշանալ: Նույնիսկ սեփական դաշտում:  

«Վալենսիա»-«Սևիլիա»

Հունվարի 25, կիրակի, ժամւը՝ 24:00, Վալենսիա, «Մեստալիա» մարզադաշտ

Մրցավար՝ Հայմե Լատրե

Առաջին շրջանի հանդիպումն այս թիմերն ավարտվել են խաղաղ ելքով: Ի դեպ, սա այն դեպքում, երբ լևանտեցիները մնացել էին տասը հոգով և նրանց միայն վերջին րոպեին է հաջողվել պատասխան գնդակը խփել: Եվ արդեն այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ այս թիմերը պայքարելու են միևնույն նպատակին հասնելու համար. դա Չեմպիոների լիգայում հանդես գալն է: Մրցաշարային աղյուսակում այս մրցակիցներին ընդամենը մեկ միավոր է բաժանում: Դեռևս առջևում է «Սևելիան» է, որը դեռ մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Միաժամանակ, պետք է ասել, որ խփած և բացթողած գնդակների քանակով առավելությունը «Վալենսիայի» կողմն է:  Այս ցուցանիշները վկայում է թիմի բարձրակարգության և ողջ առաջնության ընթացքում կայում խաղ ցուցադրելու մասին:. Ի դեպ, առաջին հերթին այս խաղում «Վալենսիան» պետք է պայքարի միավորներ ձեռք բերելու համար, իսկ հարազատ մարզադաշտը և երկրպագուները հաստատ կоգնեն թիմին հաղթական արդյունքի հասնելու գործում:

 Երկու թիմերն էլ ներկայում մի փոքր թուլացած են Աֆրիկայան ազգերի գավաթի առաջնությունով պայմանավորված: «Վալենսիայից» հարազատ երկրամաս են մեկնել Ֆեգուլին, իսկ «Սևիլիայից»՝Մբիան: Նշենք, որ բավական հավասարազոր կորուստներ են:

Տանտերերի оգտին է նաև մրցակցի մասնակցությունը Արքայական գավաթի խաղարկությանը: Հինգշաբթի оրը սևիլացիները Բարսելոնայում հաղթել են «Էսպանյոլին» այն դեքում, երբ լևանտեյցիները, ովքեր դուրս են մնացել հենց այդ նույն «Էսպանյոլին» պարտվելու պատճառով, հանգստանում էին: Այլ հարց է, որ Էմերին կարողանում է շատ խելացի կերպով ղեկավարել թիմը՝ թույլ տալով նաև հիմնական խաղացողներին խնայել ուժերը:

Երկու թիմերն էլ նախընտրում են հարձակողական ֆուտբոլը, այդ իսկ պատճառով սպասվում է հետաքրքիր ու լարված պայքար՝ անկանխատեսելի արդյունքով:

Նախորդ հոդվածը‘Ներսից քննադատելու իրավունքը’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Լավ է, որ դուրս չմնացինք Անգլիայի գավաթի խաղարկությունից»’