‘
Իսպանական առաջնության 21-րդ խաղափուլը կմեկնարկի առաջիկա հանգստյան օրերին: Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար կպայքարեն լավագույն իսպանական ակումբները: Այս անգամ առանձնացրել ենք «Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Սոսյեդադ», «Էյբար»-«Ատլետիկո» և «Բարսելոնա»-«Վիլյառեալ» դիմակայությունները:
«Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Սոսյեդադ»
Հունվարի 31, շաբաթ, ժամը՝19:00, Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ
Մրցավար՝ Ալվարես Իսկյերդո
Անցած խաղափուլում «Ռեալը» մեծ դժվարությամբ հաղթեց «Կորդոբային»: Այդ հանդիպման ժամանակ տեղի տվեցին նաև Քրիստիանո Ռոնալդուի նյարդերը, ով հարվածեց հակառակորդ թիմի ֆուտբոլիստին: Պատահական չէ, որ իր այս արարքի համար պորտագալացին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Նա նաև որակազրկվեց երկու խաղով:
Այս ամենի արդյունքում Ռոնալդուն չի կարողանա оգնել իր թիմին առաջիկա հանդիպման ժամանակ: Իսկ հանդիպումը խոստանում է լինել բավականաչափ բարդ ու դժվարին: Երկրորդ խաղափուլում «Ռեալ Սոսյեդադը» կարողացավ հաղթել «սերուցքայիններին»: Դեռ ավելին, սանսեբաստյանցիները կարողացան խլել մադրիդցիների ուժերը այնպես, որ այդ հանդիպմանը հաջորդող՝ «Ատլետիկոյի» հետ խաղում «Ռեալը» կրկին պարտվեց: Հավանաբար, Անչելոտիի թիմը ամեն ինչ կանի, որպեսզի այդ պարտությունների վրեժը լուծի: Միաժամանակ, որքան հնարավոր է շատ միավորներ ձեռք բերելու առաջադրանքը դեռ ոչ ոք չի փոխել:
Շատ դժվար է խոսել այս հաշվետու հանդիպումից «Ռեալ Սոսյեդադի» սպասումների մասին: Նույնիսկ Ռոնալդոյի որակազրման դեպքում հյուրերի՝հաղթանակի հասնելու հնարավորությունը շատ փոքր է: Ներկայում Դևիդ Մոյեսի թիվը բավականաչափ լավ է խաղում պաշտպանությունում, սակայն հարձակման գծում թիմն ունի լուրջ խնդիրներ: Ակնհայտ է մի բան.առայժմ այս թիմի ելույթները չեն տպավորում:
Մյուս կողմից էլ՝ բասկերի թիմը սեփական դաշտում հաղթել Իսպանիայի երեք ֆավորիտներին: Ի դեպ, ասենք, որ «Բարսելոնային» հաղթել է բոլորովին վերջերս: Ուրեմն ինչու չհամախմբել բոլոր ուժերը և չհաղթել մրցաշարի առաջատարին:
«Էյբար»—«Ատլետիկո»
Հունվարի 31, շաբաթ, ժամը՝21:00, Էյբար, «Իպուրուա» մարզադաշտ
Մրցավար՝ Պերես Մոնտերո
Այս շաբաթ Իսպանիայի գավաթի հետ խաղում «Ատլետիկոն» ոչ միայն զիջեց ճանապարհը «Բարսելոնային», այլև պարտվեց սեփական մարզադաշտում:
Հավանաբար, չորեքշաբթի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում մադրիդցիները բավական շատ ուժեր են ծախսել: Առաջին հերթին՝ հոգեբանական: Եվ հիմա, համեստ Էյբարում Դիեգո Սիմեոնեի սաների ուժերը կարող են չբավարարել: Իհարկե, արգենտինացի մասնագետը շատ լավ հասկանում է վերոնշյալի ճշմարտացիությունը և կփորձի թիմի թույլ կողմերը չեզոքացնել ակտիվ փոխատեղումներով: Սակայն այդ խնդիրը բավական բարդ է լուծել:
Այս ամենին հավելենք, որ «Էյբարը» կայուն ու վստահ է հանդես գալիս և Ալբենտոսի հեռացումը թիմը բավական հանգիստ է տանում. բոլորը միավորված են մի նպատակի շուրջ:
Բնականաբար, «Ատլետիկոն» «Իպուրուա» մարզադաշտ կժամանի ֆավորիտի դերում, սակայն տանտերերը պատահական չէ, որ հեղինակավոր տեղ են գրավում մրցաշարային աղյուսակի առաջին կեսում: Բնականաբար, նրանք կարող են արժանի պայքար մղել Իսպանիայի չեմպիոնի դեմ:
«Բարսելոնա»—«Վիլյառեալ»
Փետրվարի 1, կիրակի, ժամը՝24:00, Բարսելոնա, «Կամպ Նոու»
Մրցավար՝Վիկանդի Գարիդո
Հավանական կազմերը
«Բարսելոնա». Բրավո, Դանի Ալվես, Պիկե, Բարտրա, Ալբա, Մասկերանո, Չավի, Ինյեստա, Լուիս Սոււարես, Նեյմար, Մեսսի:
«Վիլյառեալ». Ասենխո, Մարիո Գասպար, Մուսակյո, Վիկտոր Ռուիս, Հայմե Կոստա, Տրիգրոս, Բրունո Սորիանո, Չերնիշև, Ջոնաթան, Վյետո, Ուչե:
Այս խաղափուլի կենտրոնական հանդիպումը, բնականաբար, «Բարսելոնա»-«Վիլյռեալ» դիմակայությունն է: Կաստելոնցիները վերջին ժամանակներում բավական լավ մարզավիճակ են հավաքել, այդ իսկ պատճառով նրանք «Կամպ Նոու» կժամանեն որոշակի հավակնություններով:
Այս շաբաթ կատալոնացիները բարդագույն հանդիպում են անցկացրել «Վիսենտե Կալդերոնում», որտեղ Լուիս Էնրիկեի սաների համար շատ դժվար էր: Մարզական առումով «կապտանռնագույնները» դուրս եկան հաջորդ փուլ, սակայն նյարդերի ու հոգեբանական խնդիրների առումով այն, անկասկած, շատ ծանր դիմակայություն էր: Եվ լրիվ հնարավոր է, որ Սան Սեբաստյանում կատալոնացիների ուժերը ուղղակի կարող են չբավարարել: Իհարկե, երբեմն Բլաուգրանասին հաջողվում է հաղթել իր բարձրակարգության շնորհիվ, սակայն Մարսելինիոյի թիմը մի աբողջական կոլետկտիվ է, որը գիտի, թե ինչ պետք անի խաղադաշտում:
Ի դեպ,«Վիլյառեալը» նույնպես այս շաբաթ պարապ չի մնացել. Նա Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպում է անցկացրել: Սակայն, կաստալոնացիների հակառակորդը նույնքան ուժեղ չէր, ուստի խոսել գերծանրաբեռնվածության մասին այնքան էլ տեղին չէ:
Կադրային հարցերից կարելի է առանձնացնել «Վիլյառեալի» կողմից Էրիկ Բայլի ձեռքբերումը, որի оգնությամբ մարզչին կհաջողվի փոխարինել թիմից «Արսենալ» տեղափոխված Գաբրել Պաուլիստային: Հնարավոր է թիմի նորեկը միանգամից ընդգրկվի հիմնական կազմում և Գաբրելի հեռանալը այդպես էլ մնա աննկատ:
Խաղադաշտում կարող է հայտնվել նաև Ժոել Քեմբլը, որը վարձավճարով տեղափոխվել է «Արսենալից»: Այս կոստառիկացին արդեն խաղադաշտ է դուրս եկել «Արքայական գավաթի» համար խաղում, սակայն դեռևս ոչնչով աչքի չի ընկել:
Մի բան հաստատ է՝ այս երկու թիմերն էլ խաղադաշտ դուրս կգան բավական մոտիվացված և ամեն գնով միավորներ ձեռք բերելու ցանկությամբ:
‘