‘ Պրեմիերա. խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

896

Այսoր իսպանական առաջնությունում շարունակվելու են հանդիպումները: Ներկայացնում ենք  oրվա առավել հետաքրքրություն ներկայացնող  խաղերը: Եվ այսպես «Սևիլիան» իր դաշտում կընդունի «Վիլյառեալին», «Խետաֆեն»՝ Իսպանիայի գործող չեմպիոնին՝ «Ատլետիկոյին»: Այս հանդիպումները կցուցադրվեն ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում, բաց մի’ թողեք դրանք: 

«Սևիլիա»«Վիլյառեալ»

Հոկտեմբերի 26, կիրակի, ժամը՝22.00, «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ

Մրցավար՝ Էրնանդես Էրնանդես

Իսպանական Էլ Կլասիկոյից բացի, իսպանական Պրեմիերայի այս խաղափուլում տեղի կունենան ուշադրության արժանի այլ հանդիպումներ ևս, մասնավորապես՝ «Սևիլիա»-«Վիլյառեալ» դիմակայությունը:

«Ռամոն Սանչես Պիսխուան»-ում  կհանդիպեն երկու հավակնոտ թիմեր, որոնք նախընտրում են արդյունքի հասնել՝ գործելով սեփական խաղաոճով և նախընտրելով հարձակողական ֆուտբոլը: Հաշվի առնելով հակառակորդների բավական խոստումնալից ներուժը, պետք է ասենք, որ այս հանդիպւմը կլինի դիտարժան և ինտրիգային:

Ի դեպ, ֆավորիտի կարգավիճակից «Սևիլիան» ոչ մի տեղ չի փախչի: Նախ՝ Ունաի Էմերիի թիմը խաղալու է սեփական դաշտում և, բացի դրանից, հակառակորդը ունի կադրային լուրջ խնդիրներ: Դրանցից առաջին հերթին պետք է առանձնացնել Մուկակյոյի վնասվածքը, որի արդյունքում արգենտինացին չի կարող զբաղեցնել իր տեղը պաշտպանության կենտրոնում: Իսկ առանց Մաթեոյի պաշտպանության գիծը կարող է թուլանալ: Իզուր չէ, որ «Տոտենհեմը» այդքան շատ էր ուզում այս ամռանը ձեռք բերել արգենտինացուն: Նրա բացակայությամբ, պաշտպանության կենտրոնի համար պատասխանատու կլինեն Դորադոն և Գաբրիելը, որոնց, անկեղծ ասած, դժվար է համարել Եվրոգավաթներում հանդես գալու հավակնություններ ունեցող թիմի հիմնական կազմի խաղացողներ:

«Վիլյառեալի» հիմնական ուժը նրա հարձակման գծի մեջ է, և այս մասին պետք է անհագստանա սևիլիացիների գլխավոր մարզիչը; Ջովանի դոս Սանտոսը կամաց-կամաց լավ մարզավիճակ է հավաքում, Չերնիշևը պարբերաբար դառնում է կարևոր դեմք խաղադաշտում, իսկ Կանին և Բրունո Սորիանոն նույնպես կարող են վտանգավոր պահեր ստեղծել գրեթե ոչնչից: Մենք դեռ չհիշեցինք Ուչեին, որը կարող է գոլ խփել բացարձակապես ցանկացած դիրքից:

Սակայն «Սևիլիայի» ներուժը ոչնչով չի զիջում: «Բարսելոնայի» երիտասարդ սաները քիչ-քիչ հարմարվում են Պրեմիերայի մակարդակին և սկսում են միավորներ բերել թիմին: Եվ Դելաֆեուն և Դենիս Սուարեսը պարբերաբար աչքի են ընկնում արդյունավետ փոխանցումներով՝վարակելով ֆուտբոլիստներին իրենց խանդավառությամբ: Բական կայուն կերպով իրացնում է ստեղծված հնարավորությունները, իսկ կենտրոնում այս ողջ հարձակողական կամպանիան հուսալիորեն պաշտպանում է Մբիան: Այս աֆրիկացունն, կարելի համարձակորեն անվանել «Սևիլիայի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նրա վերադարձը իսկական նվեր էր Ունաի Էմերիի համար:  

«Սևիլիայի» կորուստներից կարելի է կանգ առնել միայն Վիտոլոյի վրա, սակայն նրան հաջողությամբ կարող են փոխարինել Ալեյշ Վիդալն ու Դելաֆեուն: Այդ իսկ պատճառով կադրային պատրաստվածությամբ «Սևիլիան» նախապատվություն ունի:

Ընդհանուր առմամբ, «Սևիլիային» տրված ֆավորիտի կարգավիճակը լրիվ արդարացված է: Այլ հարց է, որ «Վիլյառեալը» բոլորովին էլ աուտսայդեր չէ: Կաստոնելացիների հարձակողական ոճի վարպետ ֆուտբոլիստները կարող են ստիպել «Ռամոն Սանչես Պիսխուա» մարզադաշտի տրիբունաներին լռել:

«Խետաֆե»«Ատլետիկո»

Հոկտեմբերի 26, կիրակի, ժամը՝ 24:00, «Կոլիսեում»

Մրցավար՝ Մելերո Լոպես

Այս խաղափուլը կփակի Իսպանիայի գործող չեմպիոնը՝ «Ատլետիկոն»: Այս թիմը կփորձի օգտվել իր մրցակիցներից մեկի միավորների կորստից և մոտենալ առաջատարներին: Դրա համար Սիմեոնեն պետք է հաղթի «Խետաֆեին» արտգնա խաղում: Այս խնդիրը լրիվ աշխատանքային է և լուծելի: Իհարկե, Կոնտրայի թիմը հենց այնպես չի հանձնվի, սակայն հատուկ ջանքեր էլ չի պահանջվի «ներքնակավորներից» հաղթելու համար:

Այս շաբաթվա ընթացքում «Ատլետիկոն» վստահորեն հաղթեց շվեդական «Մալմեին», ընդ որում՝ դրա համար ծախսելով ոչ այդչափ մեծ ուժեր: Թիմի բոլոր առաջատարները հիանալի խաղ ցուցադրեցին, և լրիվ մտածված Սիմեոնեն որոշեց փոխարինել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Արդա Տուրանը, Մարիո Մանջուկիչն ու Անտուան Գրիզմանը: Նրանց թարմ ուժերը հաստատ պետք կլինեն Պրեմիերայում, օրինակ, «Խետաֆեի» հետ խաղում: Բացի դրանից, Գաբին և Տյագոն կարող է հասցնեն վերականգնվել, և նրանց մասնակցությանը  «Կոլիսեումում» ոչինչ չի  կարող խանգարել: Նվազագույնը, նրանցից մեկը հաստատ պատրաստ կլինի:

Ինչ վերաբերում է «Խետաֆեին», ապա թիմը վերջին երեք հանդիպումներից ձեռք է բերել միանգամից 7 միավոր՝ նշանակալիորեն բարելավելով  այս մրցաշրջանի իրենց արդյունքը: Սակայն, այս հակամարտությունում նույնիսկ հարազատ տան պատերը հազիվ թե կարողանան փրկել թիմին:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Չելսի». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ Յուրա Մովսիսյանը վերադարձավ խաղադաշտ’