‘
Իսպանական Լա Լիգան շուտով կազդարարի մրցաշրջանի ավարտի մասին, իսկ մինչ այդ հերթական մրցափուլն է` գրանդ ակումբների մասնակցությամբ: Ներկայացնում ենք «Բարսեոնա»-«ՌեալՍոսյեդադ», «Ռեալ Մադրիդ»-«Վալենսիա» և «Լևանտե»-«Ատլետիկո» հանդիպումների համառոտ տեսությունը:
«Բարսեոնա»-«ՌեալՍոսյեդադ»
Մայիսի 9, շաբաթ, ժամը` 20:00, Բարսելոնա, «Կամպ Նոու»
Մրցավար` Իգլեսիաս Վիլյանուեվա
Այս շաբաթ «Բարսելոնան» հիանալի ու տպավորիչ հանդիպում անցկացրեց «Բավարիայի» հետ: Կատալոնացիներին հաջողվեց հաղթել Գերմանիայի չեմպիոնին:Հանդիպման մեծ մասում հավասար խաղ անցկացնելով` խաղավարտին Լուիս Էնրիկեի թիմը կարողացավ оգտվել հակառակորդի հոգնածությունից և 3 անպատասխան գնդակ ուղարկել Նոյերի դարպասը:
Ի դեպ, ջախջախված թիմը կարող է ավելի վտանգավոր լինել: Ամեն դեպքում, այս հաշիվը բավական խոշոր է և կատալոնացիները պատասխան խաղում ընդամենը պետք է կարողանան ոտքի վրա կանգնել, թույլ չտան էյֆորիային ու ավելորդ լավատեսությանը գլուխ բարձրանել: Անկասկած, մեծ է «Բարսելոնայի» հնարավորությունը հաջորդ փուլ դուրս գալու,սակայն այս գործը դեռ առջևում է և այն պետք է հաջողությամբ ավարտվել:Եվ, հավանաբար, կատալոնացիների մտածմունքները այդ պատասխան հանդիպման մասին կլինեն: Այս դեպքում,հնարավոր է,որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ պայքարում ուժերը չբավարարեն: Բնականաբար, հոգեբանական իմաստով:
Ի դեպ, մարզական տեսակետից, սանսեբաստիացիերը որևէ հնարավորություն չունեն «Կամպ Նոու»-ում հաջողության հասնելու: Այդ սեփական դաշտում էր, որ «Ռեալ Սոսյեդադին» հաջողվեց դրական արդյունքի հասնել:Իսկ ահա արտագնա խաղերում Մոյեսի թիմը ոչ մի հետաքրքրիր բան չի կարողանում ցուցադրել: Այն ուժի դեմ, որն այսоրցուցադրում նեն կատալոնացիները, սանսեբաստիացիները ոչ մի լուրջ փաստարկ չունեն: Այդ իսկ պատճառով սա առանց ինտրիգների հանդիպում է համարվում:
«Ռեալ Մադրիդ»-«Վալենսիա»
Մայիսի 9, շաբաթ, ժամը` 22:00, Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեու»
Մրցավար` Կլոս Գոմես
Այս մրցափուլի կենտրոնական հանդիպումը համարվում է «Սանտյագո Բերնաբեու»-ում տեղի ունենալիք դիմակայությունը: Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի հավակնոտ «Վալենսիային»: Լևանտեյցիներն անձնուրացաբար պայքար են մղում Չեմպիոնների լիգայում տեղ գտնելու համար, այն դեպքում, երբ «սերուևցքայինները»կատալոնացիների հետ պայքարում են չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: Այսինքն`երկու թիմերին էլ միայն ու միայն հաղթանակ է պետք և հակառակորդներից ոչ մեկը միավոր կորցնելու իրավունք չունի:
Սակայն Կառլո Անչելոտիի թիմին առջևում դժվարին պայքար է սպասում` ի դեմս Չեմպիոնների լիգայի: Արդեն այդ պայքարի կիսաեզրափակիչ փուլն է, և «սերուցքայինները» Թուրինում արդեն գրանցել են առաջին պարտությունը: Թիմը պետք է անպայման հաղթի պատասխան խաղում, որը տեղի կունենան արդեն հաջորդ շաբաթվա սկզբում: Այսպիսի դժվար հակամարտության մեջտեղում «Վալենսիայի» հետ հանդիպումը հազիվ թե մտներ Անչելոտիի ծրագրերի մեջ: Սակայն, ինչ կարող ես անել այդպես է նախատեսված վիճակահանությամբ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելու և հաջորդ անպայման հաղթելու` «Ռեալի» մտահոգությունը Նունուի թիմի հաղթանակի հիմնական հաղթաթուղն է: «Վալենսիան» արդեն կարողացել է բոլորին զարմացնել գրանդների հետ ունեցած հաջող խաղով:Այս թիմի կատարողական ներուժն այնպիսին է, որ կարող է մարտահրավեր նետել ցանկացած թիմի:
Իհարկե, Նունուի թիմը նույնպես ունի խնդիրներ: Անցած հանդիպման ժամանակ Ռոդրիգո Մորենոն Իրուետեի հանդեպ կոպիտ խաղի պատճառով որակազրկվել է երեք հանդիպումով:
Այս оրերին հաշվետու հանդիպման շրջանակում քննարկվում է նաև Գայայի անունը: Մամուլը ակտիվորեն քննարկում է այն հարցը,որ երիտասարդ ձախ պաշտպանով հետաքրքրվում է մադրիդյան «Ռեալը»: Այս համատեքստում «Վալենսիայի» և ֆուտբոլիստի միջև պայմանագրի երկարացման ձգձգումը հատուկ արձագանք է ստացել: Սակայն, բոլորովին վերջերս ֆուտբոլիստն հայտարարել է, որ մտադիր է մնալ «Վաենսիայում», և երկրպագուները անհամբերությամբ են սպասում այս տաղանդավոր ֆուտբոլիստի և թիմի միջև համաձայնության մասին լուրերին: Պետք է, որ այս երիտասարդ պաշտպանը «Սանտյագո Բերնաբեու»-ում ցուցադրի իր վարպետոթյունն ու տաղանդի ուժը:
Ընդհանուր առմամբ,եթե հաշվի չառնենք տեղային խնդիրները, ապա «Վալենսիան»,անկասկած, ունի բոլոր հնարավորությունները Մադրիդում հաջողության հասնելու: Միևնույն ժամանակ, հենց տանտերերն են համարվում ֆավորիտ:
«Լևանտե»—«Ատլետիկո»
Մայիսի 10, կիրակի, ժամը`14:00, Վալենսիա, «Ստյուարտ դե Վալենսիա»,
Մրցավար` Էռնանդես Էռնանդես
Չեմպիոններիլիգայից դուրս մնալուց հետո «Ատլետիկոն»կարծես ավարտել է մրցաշրջանը: Այն,որ թիմը վերջնական արդյունքում կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը, ոչ մի կասկած չկա:Մանավանդ,որ մրցակիցները աչքի չեն ընկնում կայուն խաղով: Այդ պատճառով էլ մոտիվացիայի առումով Սիմեոնեի թիմը լուրջ խնդիրներ ունի: Որոշ խնդիրներ ունի նաև հենց ինքը` Սիմեոնեն: Մարզիչը չի շտապում հնչեղ արտահայտություններ անել մրցաշրջանի մնացած մասի հասցեին: Բոլորին արդեն պարզ է,որ «Ատլետիկոն» ուղղակի պետք է ավարտի մրցաշրջանը և մեկնի հանգստի:
Իսկ ահա «Լևանտեն» մի քանի խնդիր ունի: Վալենսյացիները պայքարում են Պրեմիերայից դուրս չմնալու համար. մրցաշարի նկուղը նրանցից այնքան էլ հեռու չէ: Անցած փուլում թիմը պարտվել է Սան-Սեբաստիանում և հիմա սեփական դաշտում պետք է վերագտնի կորցրածը: Նույնիսկ այն դեպքում,երբ հակառակորդը գործող չեմպիոնն է:
‘