‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

730

Այս հանգստյան օրերին իսպանական Պրեմիերայում կընթանա 16-րդ խաղափուլը: Առավել կարևորել ենք «Բարսելոնա»-«Կորդոբա», «Էյբար»-«Վալենսիա» և «Ատլետիկ»-«Ատլետիկո» Մադրիդ դիմակայությունները: Հենց այս խաղերի արդյունքներով պայմանավորված՝  ձմեռային արձակուրդ գնալուց առաջ շատ բան կարող է փոխվել առաջնության մրցաշարային աղյուսակում: Ֆուտբոլայի այս մենամարտերը կցուցադրվեն ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում:

 

«Բարսելոնա»-«Կորդոբա»

Դեկտեմբերի 20, ժամը՝ 19.00, Բարսելոնա, «Կամպ Նոու»

Մրցավար՝ Մաթեու Լաոս 

«Կորդովան», իհարկե, բոլորովին վերջերս կարողացավ հաղթական արդյունք արձանագրել, սակայն «Կամպ Նոու»-ում հազիվ թե կարողանա հաջողության հասնել: Կատալոնացիները խաղադաշտ դուրս կգան՝ կատաղած՝ «Խետաֆե»-ի հետ խաղում գրանցած անհաջողությունից հետո, ուստի Միրո Ջուկիչի թիմը, ըստ էության, ոչ մի հնարավորություն չունի:


Ի վերջո, օրացույցային տարվա ավարտին «Բարսան» կորուստներ գրեթե չունի: Իսպանիայի գավաթի համար պայքարում Լուիս Էնրիկեն դաշտ էր դուրս բերել պահուստային խաղացողներ, և հիմա խաղադաշտ դուրս կգան ուժեղագույնները: Ամենայն հավանականությամբ, կատալոնացիները ջախջախիչ հաշվով պարտության կմատնեն հակառակորդին: Սա «Բարսայի» համար պետք է պարտադիր ծրագրի նման մի բան լինի, այլապես երկրպագուները կարող են սիրելի թիմին չհասկանալ:

«Էյբար»-«Վալենսիա»

Դեկտեմբերի 20, ժամը՝ 23:00, Էյբար, «Իպուրուա» մարզադատ

Մրցավար՝ Վելասկո Կաբչալյո

«Վալենսիան» հերթական խաղափուլի ընթացքում կյուրընկալվի Էյբարում: Վալենսիացիները վերջապես կարողացան ընդհատել անհաջողությունների շարքը՝ ջախջախելով «Ռայո Վալյեկանոյին»: Թիմն Իսպանիայի գավաթի համար պայքարում շատ լարված խաղ անցկացրեց «Լևանտեի» հետ և հազիվ կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ (4:4): Այս հանգամանքը, հավանաբար, բարձրացրել է «Լոս Չեսի» տրամադրությունը:

Oրացույցային տարին Նունուի թիմը կավարտի Էյբարում: Թեև իր շատ համեստ բյուջեի, տեղական թիմը շարունակում է զարմացնել իր արդյունքներով: Այս պահի դրությամբ, հենց այս թիմն է իր տարածաշրջանում համարվում ուժեղագույնը՝ առաջ անցնելով «Ռեալ Սոսյեդադից» և «Ատլետիկից»: Բնականաբար, այս թիմերի ֆինանսական կարողությունները նույնիսկ չի էլ կարելի համեմատել:
Ահա հիմա էլ առավել հզոր «Վալենիային» այստեղ հեշտ խաղ չի սպասվում: Դեռ ավելին՝ շատ դժվար է լինելու «Իպուրու»-ում: Նունուի թիմը շատ ծանր է խաղում լավ կազմակերպված հակառակորդների հետ:

«Ատլետիկ»-«Ատլետիկո» Մադրիդ

Դեկտեմբերի 21, ժամը՝ 24:00, Բիլբաո, «Սան Մամես»

Մրցավար՝ Էրնանդես Էրնանդես

Ատլետիկյան այս մենամարտից առաջ կորուստներ ունեն երկու թիմերն էլ, և հանդիպմանը չեն կարողանա մասնակցել մի քանի առաջատար խաղացողներ:Բասկերի թիմում որակազրկվել են այնպիսի առանցքային խաղացողներ, ինչպիսիք են Լյապորտն ու Իտուրասպեն:Մադրիդցիների կազմում այս հանդիպումը բաց կթողնեն Մանջուկիչը և Կոկեն:

Ամեն դեպքում, հանդիպումը խոստանում է լինել շատ հետաքրքրիր: Ատլետիկյան ակումբների հակամարտությունը միշտ էլ եղել է շատ սկզբունքային և  այս դիմակայությունը հազիվ թե բացառություն լինի:

Անցած խաղափուլում մադրիդցիները սեփական դաշտում պարտվեցին «Վիլյառեալին»: Այս պարտությամբ, մեծ հաշվով, թիմը կարծես թե ասաց, որ այս մրցաշրջանում ունակ չէ պայքարելու չեմպիոնության համար:Մյուս կողմից էլ, պայքարել այսоրվա «Ռեալի» դեմ, գրեթե անհնար է ու անիմաստ:«Ներքնակավորների» համար առավել կարևոր է Չեմպիոնների լիգայի վրա կենտրոնանալը, որտեղ Դիեգո Սեմիոնեն, նվազագույնը ուզում է կրկնել անցած տարվա արդյունքը:

«Ատլետիկը» իր նախորդ հանդիպմանը նույնպես չի հաղթել: «Առյուծները» կարողացան ոչ ոքի արդյունք գրանցել Սան Սեբաստյանում, որի կարելի է ձեռքբերում համարել: Սակայն, անկեղծ ասած, «Կորդովայի» հետ անցկացրած դժվարին հանդիպումից հետո, բասկերին հարկավոր է վերականգնել իրենց հեղինակությունը երկրպագուների աչքում: Հաղթանակը «Ատլետիկոյի» հետ խաղում այդ նպատակի համար լրիվ բավարար է:

Նախորդ հոդվածը‘Զեպ Բլատեր. «Թույլ տվեք ինձ անցկացնել Սուրբ ծնունդն ու ասել. «Այո, ես եմ լինելու նախագահը»»’
Հաջորդ հոդվածը‘«Վերդեր»(Բրեմեն)-«Բորուսիա»(Դորտմունդ). Խաղից առաջ’