‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

791

Այս հանգստյան օրերին Իսպանիայի Լա լիգայում հերթական խաղափուլն է: Այս անգամ ևս ֆուտբոլասերներն ականատեսը կլինեն լարված ու անզիջում պայքարի:  «Վիլյառեալ»-«Ատլետիկ»,
«
Խետաֆե»-«Ռեալ» Մադրիդ և «Դեպորտիվո»-«Բարսելոնա» դիմակայություններին կարող եք հետևել  ATV հեռուստաըհկերության ուղիղ եթերում:  

«Վիլյառեալ»-«Ատլետիկ»

Հունվարի 16, ժամը՝ 21:00, Վիլյառեալ, «Էլ Մադրիգալ»

Մրցավար՝ Էստրադա Ֆերնանդես

Հավանական կազմերը

«Վիլյառեալ». Սերխիո Ասենիո, Գասպար, Մուսակյոու, Վիկտոր Ռոուիս, Հայմե Կոստա,Բրունո Սորիանո, Տրիգերոս, Ջոնաթան Դոս Սանթոս, Չերիշև, Ուչե, Վյետո,

«Ատլետիկ». Իրաիսոս,Դե Մարկոս, Լյաորտ, Գուրպենգի, Բալենսիագա, Իտուրասպե, Միքել Ռիկո, Սուսաետա, Ունաի Լոպես,Մունիաին, Անդուրիս:

Վերջին ժամանակներս բասկերը խաղային լուրջ խնդիրներ ունեն: Բանը հասել է նրան, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էռնեստո Վալվերդեն կարող է հեռանալ: Պարզ է, որ «Առյուծները» պետք է շտկեն ստեղծված իրավիճակը և ցանկալի է, որ դա կատարեն արդեն Վիլյառեալում:

Անցած մրցաշրջանում այս երկու թիմերը եվրոգավաթի տարածքում տեղ գտնելու համար մղվող պայքարում մրցակիցներ էին, իսկ ահա այսоր իրավիճակը մի փոքր այլ է:«Վիլյառեալը»շարունակում է եվրոպական մրցաշարերի հավակնորդ համարվել, իսկ ահա «Ատլետիկը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ստորին շարքերը:Թեև վերոնշյալին, այնուհանդերձ, թիմերը իրենց ներուժով գրեթե հավասար են:Համապատասխանաբար էլ, սպասվող դիմակայությունում հաղթելու հնարավարությունները նույնպես հավասար են:

Այս երկու թիմերն է շաբաթվա ընթացքում հաղթահարեցին Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչը և անցան հաջորդ փուլ: Եվ, եթե «Վիլյառեալին» հաջողվեց իր համար շատ հարամավետ խաղեր անցկացնել և արդյունքում Սան Սեբաստիանում խաղն ավարտել իրենց շատ հարմար՝ 2:2 հաշվով, ապա «Ատլետիկը» «մազից էր կախված»: «Սելտան», որը Սան Մամես էր ժամանել, գործնականում կարողացավ հաղթել: Սակայն, ցավոք, գալիսացիներին հաջորդ փուլ դուրս գալու համար չբավարարեց մեկ գնդակ, և այս իսկ պատճառով հաջորդ փուլ դուրս եկավ «Ատլետիկը»:

Այս հանդիման ֆավորիտ է համարվում «Վիլյառեալը»: Այս թիմն ավելի կայուն խաղ է ցուցադրում: «Ատլետիկը» հաղթելու համար պետք է իր բոլոր ուժերը ներդնի, որպեսզի կարողանա ստիպել «Էլ Մադրիգալի» տերերին զենքերը վայր դնել: Իսկ ահա պարտության դեպքում,Էռնեստո Վալվերդեին լուրջ աշխատանք է սպասվում:


«
Խետաֆե»-«Ռեալ» Մադրիդ

Հունվարի 17, կիրակի, ժամը՝ 15:00, Խետաֆե, «Կոլիսեում»

Մրցավար՝ Պերես Մոնտերո

Նոր տարին «Ռեալի» համար այնքան էլ հաջող չի դասավորվում:«Սերուցքայինները» անցկացրած 4 հանդիպումներից հաղթել են միայն մեկում, այն էլ տանը՝ «էսպանյոլին», որին չհաղթելը ուղղակի ամոթ կլիներ մադրիդցիների համար:

Առաջնությունում Անչելոտիի սաները միշտ էլ խաղում են հաղթելու համար, և այլ տարբերակներ «Արքայական» ակումբը ուղղակի չի դիտարկում: Իսկ հիմա և, ընդհանրապես, ինչպես միշտ, մադրիդցիները ուղղակի պարտավոր են հաղթել հակառակորդի դաշտում:Իհարկե, կարելի էր ասել այն մասին, որ հինգշաբթի «Ատլետիկոյի» հետ տեղի ունեցած խաղը «Ռեալից» մեծ ուժեր է խլել և հիմա թիմը թե ֆիզիկաես, թե հոգեպես դժվար վիճակում է: Սակայն, Մադրիդի և Խետաֆեի խաղամակարդակների միջև այնքան մեծ տարբերություն կա, որ այս համատեսքսում  խոսել թիմի հոգնածության և այլ բաների մասին բոլորովին էլ տեղին չէ:

Հատկանշական է , որ այս հանդիպումը մադրիդյան ժամանակով կսկսվի կեսоրին, որը շատ անսովոր է իսպանական գրանդ ակումբներից մեկի մասնակցությամբ հանդիպման համար: Սրա մեղավորը Լա Լիգայի ղեկավարությունն է, որը այս քայլով  փորձում է ասիական շուկայի լսարանը  ներգավել: Հենց այդ ժամին  այստեղ երեկո է և շատ հարմար է ֆուտբոլային հանդիպում դիտելու համար:

«Դեպորտիվո»-«Բարսելոնա»

Հունվարի 18, կիրակի, ժամը՝ 22:00, ԼաԿորունիա, «Ռիասոր»,

Մրցավար՝Մարտինես Մունուերա

Լակորունցիները վերջին ժամանակներս կարողացել են բարելավել իրենց մրցաշարային վիճակը: Հիմա արդեն «Դեպորտիվոն» մրցաշարային աղյուսակի նկուղում չի, սակայն թիմի համար դեռևս վաղ է հանգիստ շունչ քաշելը: Վտանգը դեռ շատ մոտ է, այդ իսկ պատճառով պետք է շարունակել միավորներ ձեռք բերել:
Առջևում գալիսացիներին սպասվում է հանդիպում «Բարսելոնայի» հետ, որը, բնականաբար, այս թիմի համար շատ լուրջ և դժվարին փորձություն է: Մյուս կողմից էլ, Լա Կորունայում այս հանդիպումը կարող է դիտարկվել որպես իսկական տոնակատարություն:Հավանաբար,«Ռիասորը» լեփլեցուն կլինի ֆուտբոլասերներով:


Եթե այս դիմակայությունը դիտարկենք որպես երկու սովորական ֆուտբոլային թիմերի մրցակցություն, ապա տանտերերի՝ հաղթելու հնարավորությունը պայմանավորված է պաշտպանությունում շատ ուշադիր և կազմակերպված խաղով, ինչպես նաև հարձակվողների ճիշտ գործողություններով: Առանց այս վերջինի տանտերերի բոլոր ջանքերը կարող են սահմանափակվել միայն Մեսսիին անհատապես շրջանցելով: «Բարսայում» կան բավականաչափ ֆուտբոլիստներ, ովքեր առանձին դրվագներում կարող են հարցերը ինքնուրույն լուծել:

«Դեպորտիվոն» այդպիսի կատարողական մակարդակի մասին անգամ չի էլ կարող երազել, ուստի պետք է առավելագույն ջանքեր ներդնի հաղթելու համար:

Նախորդ հոդվածը‘Femen-ը «էկզեկուցիա» է կազմակերպել Փարիզում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Մենք շարունակում ենք պայքարել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»’