‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1160

Իսպանական Լա լիգայի այս հանգստյան օրերին տեղի ունենալիք հերթական մրցափուլի հանդիպումներից ներկայացնում ենք առաջատարների մասնակցությամբ դիմակայությունները: Եվ այսպես՝ «Ռեալ Մադրիդ»-ը կհանդիպի «Դեպորտիվո»-ին, «Բարսելոնա»-ն «Լևանտե»-ին, իսկ «Սելտան» իր դաշտում կընդունի «Ատլետիկոյին»:

«Ռեալ Մադրիդ»-«Դեպորտիվո»

Փետրվարի 14, շաբաթ, ժամը՝ 21:00, «Սանտյագո Բերնաբեու»

 

Մրցավար՝ Էստրադա Ֆերնանդես

Անցած մրցափուլում մադրիդցիների կադրային խնդիրներն ուղղակի ցնցող ազդեցություն ունեցան նրանց խաղային արդյունքի վրա: «Սերուցքայինները» պարզապես ջախջախվեցին սկզբունքային նշանակություն ունեցող մադրիդյան դերբիում, և հիմա նրանք պետք է վրականգնեն իրենց հեղինակությունը: Բնականաբար, այս դեպքում որևէ ինտրիգի մասին խոսք անգամ չի կարող լինել: Մադրիդը մեկ գլուխ ուժեղ է «Դեպորտիվոյից» է  և դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին Վիկտոր Ֆերնանդեսի սաները կկարողանան դիմակայել  այդպիսի հզոր թիմին, այն էլ՝ նրանց դաշտում:  

Մյուս կողմից էլ, գաղտնիք չէ, թե ինչպիսի կրքեր են բորբոքվել «սերուցքայինների» շուրջ: Ասվածն առաջին հերթին վերաբերվում է թիմի առաջատարին՝ Ռոնալդուին, ով իր ծննդյան 30-ամյա հոբելյանը նշեց «Ատլետիկոյից» կրած ջախջախիչ պարտությունից անմիջապես հետո: Բնականաբար, ֆուտբոլիստը լուսանկարվել էր զվարճանալու պահին և ֆուտբոլիստի նման պահվածքը երկրպագուների դժգոհության  առիթ էր դարձել: Այդ իսկ պատճառով, այս հանդիպմանը Ռոնալդուն պետք է առավելագույն ուժեր ներդնի, որպեսզի վերականգնի իր հեղինակությունը և երկրագուները մոռանան կատարվածի մասին:

Ի դեպ, այդ խնդիրը Ռոնալդուի համար ամենադժվարներից չէ նույնիսկ, եթե հիմա պորտուգալացին իր լավագույն մարզավիճակում չէ: «Սևիլիայի» և «Ատլետիկոյի» հետ բարդ ու դժվարին հանդիպումներից հետո, այս խաղը  առավել հեշտ է թվում և մադրիդցիների համար հաղթական տրամադրությունը վերադարձնելու հիանալի հնարավորություն է:

«Բարսելոնա»-«Լևանտե»

Փետրվարի 15, կիրակի, ժամը՝20:00, Բարսելոնա, «Կամպ Նոու»

Մրցավար՝ Մելերո Լոպես

Կատալոնական գրանդը «Ռեալի»՝ «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո ընդհուպ մոտեցավ իր սկզբունքային հակառակորդին. Հիմա նրանց ընդամենը մեկ միավոր  է բաժանում: Բնականաբար, սա նշանակում է, որ Լուիս Էնրիկեի թիմը պարտավոր է հարյուր տոկոսանոց արդյունքով շարունակի հանդես գալ և բաց չթողնի ոչ մի միավոր:

Ընթացիկ մրցափուլում կատալոնացիները սեփական դաշտում կընդունեն «Լևանտեին»: Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչ հաղթաթղթեր կարող են ներկայացնել հյուրերը: Այստեղ հարցը միայն այն է, թե քանի անգամ դաշտի տերերը կգրավեն  հակառակորդի դարպասը և դրանցից քանիսի հեղինակը կդառնա Մեսսին: Մնացած հարցերում այստեղ ոչ մի ինտրիգ չկա:

Իհարկե, տեսականորեն, կարելի է հիշեցնել, որ այս շաբաթվա ընթացքում «Բարսան» Արքայական գավաթի բավական դժվար հանդիպում է անցկացրել «Վիլյառեալի» հետ: Այդ խաղն իսկապես դժվար էր, և հաղթելու համար կատալոնացիներից մեծ ուժեր պահանջվեց: Սակայն, «Լևանտեին» հաղթելու համար Լուիս Էնրիկեն կարող է оգտագործել նաև պահուստային ուժերը՝ հնարավորություն տալով հիմնական կազմի ֆուտբոլիստներին հանգստանալու: Ամեն դեպքում տանտերերի հաղթանակը ոչ մի կասկած չի հարուցում:

«Սելտա»-«Ատլետիկո»

Փետրվարի 15, կիրակի, ժամը՝24:00, «Բալիադոս»

Մրցավար՝ Մարտինես Մուներա

«Ատլետիկոն» վստահ հաղթանակ տոնելով  Մադրիդի «Ռեալի» հանդեպ միացավ չեմպիոնական մրցավազքին: Հիմա «ներքանակավորներին» ընդամենը 4 միավոր է բաժանում առաջատարներից: Եվ այդ 4 միավորը  հանգիստ կարելի է վաստակել: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք կենտրոնացում առաջնության շարքային հանդիպումների վրա. այստեղ միավորներ կորցնելն ուղղակի հակացուցված է:

Ընթացիկ մրցափուլում Սիմեոնեն կմեկնի Վիգո, որտեղ կփորձի ձեռք բերել ավանդական 3 միավորը: Հանդիպումը խոստանում է լինել բավականաչափ բարդ ու ծանր: Իհարկե, հյուրերը համարվում են այս հանդիպման ֆավորիտներ, սակայն «Սելտան» իսկական մարտկարող է մղել իր հեղինակավոր հակառակորդի հետ:  Վերջին ժամանակներում գալիսյան թիմում գործերը սկսում են հարթվել, այդ իսկ պատճառով այս հաշվետու խաղում կա հաղթելու հնարավորություն: Բերիցոյի թիմի համար վճռորոշ կարող է լինել գոլային պահերի իրացումը. Այն պետք է հասցնել առավելագույնի: Հակառակ դեպքում, «Ատլետիկոն» անպայման կպատժի մրցակցին:

Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ մադրիդցիները ակնհայտ կադրային խնդիրնր ունեն: Խաղից դուրս է մնացել թիմի առաջատարներից մեկը՝ Կոկեն: Մադրիդյան դերբիում այս ֆուտբոլիստին բավական հաջող փոխարինեց Սոուլ Նիգեսը, ով աչքի ընկավ արդյունավետ գոլային փոխանցումով ու գոլով:Այնուհանդերձ, այս հանդիումը երիտասարդ կիսապաշտպանի համար կարող է ավելի բարդ լինել: Սակայն, պետք է նաև նշել, որ Դիեգո Սիմեոնեի տղաները թիմային ֆուտբոլ են խաղում և այստեղ անհատ ֆուտբոլիստով քիչ բան է պայմանավորված: Նույնիսկ, եթե այդ ֆուտբոլիստը Կոկեն է:

 

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը զորակոչվել է ուկրաինական բանակ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հիվանդասենյակ N6, կամ` դեռ երկա՞ր «պըտի» սրանց հանդուրժենք ‘