‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1225

‘

Հավաքականների հանդիպումներով պայմանավորված կարճատև դադարից հետո այս շաբաթ իսպանական Լա լիգայում  կշարունակվի ֆուտբոլային լարված պայքարը: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հանդիպումները: Եվ այսպես «Սևիլիան» սեփական դաշտում կհյուրընկալի «Ատլետիկին», «Ռեալ Մադրիդը»՝ «Գրանադային», իսկ «Բարսելոնան» հանդես կգա «Սելտայի» խաղադաշտում:

«Սևիլիա»-«Ատլետիկ»

Ապրիլի 4, շաբաթ, ժամը՝ 18:00, Սևիլիա,«Ռամոն Սանչես Պիսխուան»

Մրցավար՝ Ալվարես Իսկյերդո

Թեև այն իրողությանը,որ շատերն այս մրցաշրջանը «Ատլետիկի» համար անհաջող են համարում, այնուհանդերձ, այս պահի դրությամբ թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերին հատվածում:  Միգուցե, եթե թիմը  հաջող հանդես գար մրցաշրջանի սկզբնամասում, ապա կկարողանար պայքարել Եվրոլիգայում տեղ գտնելու համար: Բայց  ոչ հիմա. այս անգամ «բասկերը»  «Եվրոպա» կհասնեն Արքայական գավաթում հաջող հանդես գալու արդյունքում, այդ իսկ պատճառով Պրեմիերայում ավելորդ անգամ ջանքեր գործադրել պետք չէ:

Ի դեպ, «Ատլետիկի» այցը «Ռամոն Սանչես Պիսխուան» մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հարավային անդալուզացիների և հյուսիսային բասկերի հանդիպումը  ուղղակի չէր կարող այդպիսին չլիներ: Այս երկու թիմերը ֆուտբոլային իմաստով հակապատկերներ են եղել,սակայն հիմա տարբերությունն այդքան էլ մեծ չէ, թեև այն, իհարկե, կա:

«Ատլետիկի» համար մեծ խնդիր կարող է դառնալ Ադուրիսի բացակայությունը.  այս ֆուտբոլիստը բասկյան թիմի գլխավոր ռմբարկուն է և նրա բացակայությամբ թիմը ներուժը զգալիորեն պակասում է: Ադուրիսին լիարժեքորեն չի կարող փոխարինել  ոչ Գիլերմոն, ոչ Նինյակի Վիլյամսը, ոչ էլ՝ Բորխա Վիգերը: Տեսականորեն այս դիրքում կարող էր հանդես գալ Կիկե Սոլան, սակայն վերջինս ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել վնասվածքից հետո:

Բոլորովին  այլ է «Սևիլյա»-ի վիճակը. հզոր թիմ՝ հետաքրքիր ու վառ խաղով: Իհարկե, երբեմն անդալուզացիները բախտն ակնհայտորեն բերում է,ինչպես оրինակ, «Վիլյառեալի» հետ խաղում: Սակայն, ընդունված է ասել, որ միշտ էլ ուժեղներն են հաջողության հասնում: Ամեն դեպքում, այս հանդիպման ֆավորիտները սևիլիացիներն են:

«Ռեալ Մադրիդը»- «Գրանադա»

Ապրիլի 5, կիրակի, ժամը՝ 14:00, Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեո»

Մրցավար՝ Հիլ Մանսանո

Մադրիդյան «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումը տեղի կունենա կիրակի, մադրիդյան ժամանակով կեսоրին:Հավանաբար, իսպանական առաջնության ասիական լսարանը ոգևորության մեջ է այդ իրողությունից: «Սերուցքայինների» հակառակորդը մրցաշարային աղյուսակի նկուղում գտնվող «Գրանադան» է և մեծ հաշվով այս հանդիպումը իր մեջ ոչ մի ինտրիգ չի պարունբակում:

Իհարկե, անդադար կարելի է խոսել «Ռեալ»-ում առկա խնդիրների  մասին,այն մասին, որ հիմա Անչելոտիի գործերն այնքան էլ լավ չեն, որ Ռոնալդուն անհագիստ է և այլն,սակայն այս ամենը կարող էր իր արտահայտությունը գտնել օրինակ «Ատլետիկոյի» հետ խաղում, սակայն ոչ «Գրանադայի»: «Ռեալի» ունեցած բոլոր խնդիրները այս մրցակցի հետ հանդիպման ժամանակ ոչ մի կերպ առաջին պլան չեն մղվի:  Իսկ մադրիդցիների ունեցած խնդիրների մասին ավելի պատշաճ կլինի խոել մեկ ուրիշ անգամ և  ուրիշ վայրում: 

 «Սելտա»- «Բարսելոնա»

Մարտի 5, կիրակի, ժամը՝23:00, Վիգո, «Բալաիդոս»

Մրցավար՝ Վիկանդի Գարիդո

Կիրակի,երեկոյան տեղի կունենա շատ հետաքրքիր և լարված հանդիպում. «Սելտային» հյուր կգա «Բարելոնան»: Այս խաղը կլինի անչափ դիտարժան:

Մրցաշրջանի առաջին կեսում այս թիմերի հանդիպումը գրեթե պատմական էր: Գալիսիացիները համարձակվեցին հաղթել «Կամպ Նոուում», սակայն այդհաջողությունը նրանց համար դարձավ միակը տասը խաղերի ընթացքում:  Փաստորեն, կատալոնացիների դեմ տարած հաղթանակը եղավ ի վնաս այս թիմի:Իսկ վերջին ձախողումը վերջ դրեց բոլոր եվրոգավաթյան հավակնություններին,  որոնց մասին լրջորեն խոսում էին մրցաշրջանի սկզբին:

Այս պահի դրությամբ «Սելտան» բավականաչափ ամուր և համակրելի թիմ է,որը յուրաքանչյուր խաղում կարող է պայքարել  հաղթանակի հասնելու համար:Սակայն «Բարսելոնայի» հետ հանդիպումը բոլորովին այլ բան է: Այստեղ, բորովին այլ оրենքներ են գործում, և այդ պատճառ էլ հնարավորությունները պետք է գնահատել հաշվի առնելով նախորդ արդյունքները:

Պետք չէ մոռանալ, որ բոլորովին վերջերս անցկացվեցին հավաքականներիհանդիպումները: «Բարսայի» գրեթե բոլոր խաղացողները հավաքականի կազմում էին: Իսկ հավաքականի կազմում «ճամփորդելուց» հետո կատալոնական ակումբի խաղացողները լուրջ խնդիրներ են ունենում առաջնությունում: Իհարկե,այս ամենով հանդերձ,հանդիպման ֆավորիտը «Բարսելոնան» է, սակայն տանտերերը և միանգամայն ունակ  են հաջողության հասնելու:

‘

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով նորագույն տեխնոլոգիաները կխլեն մրցավարների իշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ դատավորի 2015թ. մրցույթի վերաբերյալ նախնական զեկույց’