‘
Այս շաբաթ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի լարված հանդիպումներից հետո այս հանգստյան օրերին ազգային առաջնություններում շարունակվում է պայքարը: Իսպանական Լա լիգայի հանդիպումներից ներկայացնում ենք մեր կարծիքով առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող`«Էսպանիոլ»-«Բարսելոնա», «Ռեալ Սոսյեդադ»-«Վիլյառեալ» և «Սելտա»-«Ռեալ Մադրիդ» դիմակայությունները:
«Էսպանիոլ»-«Բարսելոնա»
Ապրիլի 25, շաբաթ, ժամը`18:00, Բարսելոնա, «Կորնելյա Էլ Պրատ»
Մրցավար` Մաթեու Լաոս
Չեմպիոնների լիգայի հանդիպումներին հաջորդող դիմակայությունները այնքան էլհեշտությամբ չեն տրվում գրանդներին: Դրա պատճառը, իհարկե, բարդ հանդիպումներից հետո ունեցած հոգնածությունն է,սակայն այս դեպքը կարելի է բացառություն համարել: Այս շաբաթվաընթացքում «Բարսելոնան» շատ հանգիստ հանդիպում անցկացրեց ՊՍԺ-ի հետ և առանց որևէ խնդրի բավական հարմար հաշվով հաղթանակ տոնեց: Նունիսկ այդքան գովական Իբրահիմովիչը կատալոնացիների համար չկարողացավ որևէ խնդիր ստեղծել:

Այդ իսկ պատճառով, կատալոնական դերբիի նախաշեմին անգամ հնարավոր չէ խոսել որևէ ինտրիգի մասին:Թվում է,թե այս երկու ակումբների հակամարտությունը հատուկ նշանակություն ունի և նման չէ առաջնության մյուս հանդիպումներին:Սակայն, «Էսպանիոլը» այս անգամ չի հիշեցնում այն թիմին, որը կարող է բոլորին անակնկալ մատուցել:
«Ռեալ Սոսյեդադ»-«Վիլյառեալ»
Ապրիլի 25, շաբաթ, ժամը`23:55, Սան Սեբաստյան, «Անոետա»
Մրցավար` Հիլ Մասանո

Անահաջողությունները շարունակում են հետապնդել «Վիլյառեալին»: Անցած մրցափուլում թիմը հերթական բացթողումն ունեցավ. կաստալոնացիները գոլազուրկ ոչ ոքի գրանցեցին մրցաշարի ամենաթույլ թիմերից մեկի` «Կորդոբա»-ի հետ խաղում: Եվ հիմա հազիվ, թե որևէ մեկը հիշի, որ «Էլ Մադրիգալի» տերերը հսկայական թվով գոլային պահեր ստեղծեցին և պարտավոր էին նվազագույնը հաղթել, իսկ առավելագույնը` ջախջախել հակառակորդին:
Այդ ժամանակ հաջողությունը երես էր թեքել Մարսելինոյի սաներից,և հիմա «Վիլյառեալը» միավորներ պետք է ձեռք բերի ահարկու Սան Սեբաստյանում: Ի դեպ, ներկայումս «Ռեալ Սոսյեդադը» իր այսօրվա մրցակցից ավելի լավ արդյունք ունի:
Դժվար է կանխատեսել,թե այս հակառակորդների հանդիպումը ինչ ելք կունենան; Կարելի է ասել, որ այստեղ հավասարազոր հակառակորդներ են, և լարված պայքար է սպասվում:
«Սելտա»-«Ռեալ Մադրիդ»
Ապրիլի 26, կիրակի, ժամը` 23:00,
Մրավար`Պեպես Մոնտերո

Այս կիրակի Մադրիդի «Ռեալին» կհյուրընկալի «Սելտան»: Հենց այս հանդիպումն է, որ համարվում է այս փուլի ամենակարևոր, գլխավոր ու հետաքրքրական դիմակայությունը: Բնականաբար, «սերուքայինները» համարվում են այս հանդիպման ֆավորիտները,սակայն այս անգամ մադրիդյան թիմի` հաղթելու հավանականությունն այնքան մեծ չէ,որքան սովորաբար:
Այս շաբաթ «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայում շատ բարդ ու ծանր հանդիպում են անցկացրել և միայն հանդիպման վերջին վայրկյաններին կարողացան հաղթել: Հիմա թիմն արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում է: Առանց կասկածի կարելի է ասել, որ թիմը վերոնշյալ հանդիպմանը շատ ուժեր ու ջանքեր է ծախսել: Հիմա շատ հնարավոր է,որ ուղղակի մադրիդցիների էներգիան չբավականացնի:
Եթե խոսքը լիներ Պրեմիերայի շարքային ներկայացուցիչներից մեկի մասին,ապա չարժեր այսչափ լրջորեն խոսել ինտրիգի մասին: Սակայն «Սելտան» ինքնուրույն և շատ հետաքրքիր կոլեկտիվ է, մի թիմ, որ այս մրցաշրջանում արդեն ստիպել է իրեն հարգել: Oրինակ,հենց «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ գալիսայցիները իրենց լավագույն ձևով դրսևորեցին: Իսկ ինչո՞ւ Էդուարդո Բերիցոյի սաները հիմա էլ նույնը չցուցադրեն, մանավանդ, որ դրա համար բոլոր պայմանները նպաստավոր են:
Վերջին ժամանակներս Վիգոյից այս թիմը հանդիպումներն անցկացնում է շատ վստահ և արժանապատվորեն; Սեփական դաշտում անցկացրած անցած հանդիպման ժամանակ գալիսայցիները իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին` «Ռայո Վալեկանոյի» դարպասն ուղարկելով 6 գնդակ: Եվ դա այն դեպքում,երբ խաղի հաշիվը բացեցին հենց հյուրերը: Անշուշտ, «Ռեալի»հետ խաղում մի փոքր այլ կլինի, սակայն գալիսիացիների` իսկական սենսացիա մատուցելու պատրաստակամության մեջ պետք չէ կասկածել:
‘