‘
Իսպանիայի առաջնության հերթական խաղափուլում ևս սպասվում է լարված ու դիտարժան պայքար: «Ալմերիան» սեփական դաշտում կընդունի առաջատարին՝ Մադրիդի «Ռեալին», «Խետաֆեն» կյուրնկալի երկրորդ տեղում գտնվող և առաջատարից ընդամենը երկու միավորով հետ մնացող «Բարսելոնային», իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝«Ատլետիկին»: Այս հանդիպումները կցուցադրվեն ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Ալմերիա» –«Ռեալ» Մադրիդ
Դեկտեմբերի 12, ժամը՝ 23:45, Ալմերիա, «Մեդիատերանեոս»
Մրցավար՝ Ալվարես Իսկերդո
Բավական անսովոր է այն հանգամանքը, որ իսպանական պրեմիերայի հերթական խաղափուլը պետք է մեկնարկի Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումով: «Սերուցքայինները» հյուր կգնան Ալմերիա, որից հետո կմեկնեն մասնակցելու ակումբների աշխարհի առաջնությանը:
Ի դեպ, Անչելոտիի ներկայիս թիմի համար հազիվ թե որևէ նշանակություն ունենա, թե ե՞րբ է խաղալու առաջնության հերթական խաղափուլի հանդիպումը, մանավանդ, այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Ալմերիան» է: Մադրիդցիները հիմա գտնվում են այնպիսի գերազանց մարզավիճակում, որ նրանց համար Իսպանիայում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել միայն մեկ-երկու թիմ: «Ալմերիան», բանկանաբար, այդ թիմերի շարքում չէ:
«Էյբարից» կրած ջախջախիչ պարտությունից հետո թիմից հեռացել է մարզիչը՝ Ֆրանսիսկո Ռոդրիգեսը, ով այդ պաշտոնում էր անցած մրցաշրջանի սկզբից: Նրան անցած մրցաշրջանում հաջողվեց պահել թիմը իսպանական առաջնության բարձրագույն դիվիզիոնում: Պետք է խոստովանել, որ նրա մեթոդները բավական լավն էին, և «Ալմերիան» երբեմն, իսկապես, հաջող ֆուտբոլ էր ցուցադրում: Սակայն այս մրցաշրջանում մարզչի գործերն այնքան էլ լավ չդասավորվեցին: Ակումբի ղեկավարները չսպասեցին մինչև ձմեռային կարճատև դադարը, և որոշեցին անհապաղ խզել պայմանագիրը մարզչի հետ: Այս պահին թիմը ղեկավարում է Միգել Ռիվերան: Տանտերերի հաղթանակի հասնելու հնարավորությունը հավասար է զրոյի:
«Խետաֆե»-«Բարսելոնա»
Դեկտեմբերի 13, ժամը՝ 19.00, Խետաֆե, «Կոլիսեում» մարզադաշտ
Լուիս Էնրիկեն այս շաբաթ կարողացավ զարմացնել ֆուտբոլասեր հասարակությանը՝ ՊՍԺ-ի հետ խաղալով 3 պաշտպանով: Իհարկե, այս հանդիպման շուրջ որոշակի հարցեր ծագել են, բայց արդյունքը թույլ է տալիս ասել, որ այս փորձարկումը հաջողվեց:
Սակայն այսоր պետք է վերադառնալ առօրյա խաղերին, և «Բարսային» սպասվում է այցելություն Խետաֆե: Եվ, քանի որ Դանի Ալվեշը հնարավոր է, որ մասնակցի այս հանդիպմանը, փորձարկումների առիթ հազիվ թե լինի: Թեև ոչինչ չի կարելի բացառել:
Անկեղծ ասած, «Խետաֆեի» հնարավորությունները այս խաղում գնահատվում են ծայրահեղ ցածր: Դժվար է պատկերացնել, թե ինչ փաստարկներ կներկայացնի Կոսմին Կոնտրան, որպեսզի կարողանա պայքարի և միավորներ ձեռք բերի: Այնպես, որ ամեն ինչ ասում է այն մասին, որ հյուրերի հաղթանակն այս խաղում ուղղակի անխուսափելի է:
«Ռեալ Սոսյեդադ»-«Ատլետիկ»
Դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 23:55, Սան-Սեբաստյան, «Անոետա»
Մրցավար՝ Ֆերնանդես Բորբալան
Իսպանիայում կիրակնօրյա երեկոյի գլխավոր դիմակայությունը տեղի կունենա երկու բասկյան թիմերի միջև:
Դևիդ Մոյեսը կամաց-կամաց հարմարվում է նոր վայրին: Շոտլանդացին արդեն իսկ ճաշակել է առաջին պարտության դառնությունը:«Ռեալ Սոսյեդադը» ուղղակի ջախջախվեց «Վիլյառեալի» կողմից: Պետք է ասել, որ վերոհիշյալ հանդիպման վերջում սան-սեբաստացիներն ուղղակի դադարեցին խաղալ: Սա անընդունելի է մի թիմի համար, որը ղեկավարում է բրիտանացի մասնագետը:Հավանաբար, Մոյեսը ինչպես հարկն է խոսել իր սաների հետ բնավորության, մարտական ոգու և կամքի ուժի մասին:
Սակայն հոգեբանական խնդիրների ֆոնի վրա շոտլանդացի մարզչի հոգսերը չեն ավարտվում: Վնասվածքից հետո դեռևս վերականգնվում է Ագիրեչեն, հավանաբար շուտով դաշտ դուրս կգա Կառլոս Վելան: Մոյեսը շի շտապում մեկնարկային կազմում տեղ հատկացնել Ֆինբոքասոնին, և այդ պատճառով հարձակվողի դիրքում հանդես կգա այդ մեքսիկացին Վելանը, ում տեխնիկան, անկասկած, օգնում է նրան լուծելու տեղային խնդիրներ, սակայն երբեմն «Սոսյեդադին» չի բավարարումը ճնշումը դարպասին:
Բորորին հայտնի է, որ բասկյան դերբին Պրեմիերայի հերթական շարքային խաղերից չէ: Այդ իսկ պատճառով, պետք է այն դիտարկել սկզբունքային հակամարտության պրիզմայով, այլ ոչ թե սովորական իսպանական առաջնության իրականությամբ: Վերջ ի վերջո, «Ատլետիկը» նույնպես ունի կադրային խնդիրներ: Հատկապես այն, որ Ադուրիսը չի կարողանա մասնակցել այս հանդիպմանը, արդեն մեծ խնդիր է թիմի համար:
Այնուհանդերձ, բասկյան դերբին աննկարագրելի զգացումներ ու հույզեր կպարգևի ֆուտբոլասերներին:
‘