‘
Իսպանական պրեմիերան շարունակում է իր ընթացքը՝ ֆուտբոլասերներին ներկայացնելով գեղեցիկ ֆուտբոլ: Եվ այսպես, այս հանգստյան օրերին կարելի է դիտել «Վիլյառեալ»-«Ռեալ» Մադրիդ, «Բարսելոնա»-«Գրանադա» և «Ռեալ Սոսյեդադ»-«Վալենսիա» հանդիպումները:
«Վիլյառեալ»-«Ռեալ» Մադրիդ
Սեպտեմբերի 27, ժամը՝ 18:00,
Մրցավար՝ Ունդիանո Մալենկո
Հիմա արդեն բոլորը ծանոթ են «Վիլյառեալի» հնարավորություններին, և հազիվ թ որևէ մեկը մտածի, որ մադրիդցիները «էլ Մադրգալ» կժամանեն ավելորդ ինքնավստահությամբ: Այլ հարց է, որ ամբողջապես կենտրոնացած «Ռեալը» կարող է նաև միավորներ ձեռք չբերել Մարսելինյոյի սաների հետ արտագնա այս խաղում: «Ջրասուզակները» շատ մոտ էին, որպեսզի վերցնեին «Բրասելոնայից» հաղթական միավորները, սակայն Սերխիո Ասենխոյի դարպասին հարձակումների փոթորիկը դա թույլ չտվեց և արդյունքում հաղթեցին կատալոնացիները: Հնարավոր է, որ «Ռեալը» չկարողանա կրկնել «Բարսելոնայի» հաջողությունը:
Մեծ հաշվով, այս հակամարտությունը կարող է հավակնել խաղափուլի կենտրոնական հանդիպումը լինելուն, քանի որ հակառակորդները արժանի են միմյանց: Այո, կարելի է ասել, որ «Ռեալը» բոլոր գործոններով ավելի ուժեղ է, սակայն «Վիլյառեալն» էլ կարողանում է հաղթահարել այս կարգի դժվարությունները, և դա արդեն բազմիցս ապացուցել է:
Թե «Վիլյառեալը», և թե «Ռեալը» ունեն կադրային խնդիրներ, սակայն դա չի խանգարի, որ այս երկու թիմերը հաղթանակի հասնելու համար իսկական մարտ մղեն միմյանց դեմ:
«Բարսելոնա»-«Գրանադա»
Սեպտեմբերի 27, ժամը՝ 20.00, «Կամպ Նոու»,
Մրցավար՝ Մարտինես Մունուերա
Անցած խաղում կատալոնացիները երկու միավոր կորցրեցին՝ թույլ տալով իրենցից առաջ անցնելու այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Սևիլիան» ու «Վալենսիան»: Այնպես, որ սխալվելու իրավունք «Բարսելոնան» այլևս չունի, և այս խաղում «կապտանռնագույնները» անպայման պետք է հաղթեն: Այլ ելքի մասին այս թիմի երկրպագուները մտածել անգամ չեն կարող այսоր բոլորը իրենց սիրելի թիմից միմիյան հաղթանակ են սպասում:
Սակայն, սկզբունքորեն, «Բարսելոնայի» վրիպումն այս խաղում հնարավոր է միայն մաթեմատիկական հաշվարկով: Այսպես, «Գրանադան» անցած խաղափուլում անարդարացիորեն պարտվեց «Լևանտեին» և հիմա ամեն ինչ կանի այդ պարտությունից հետո վերականգնվելու համար: Բայց, «Կամպ Նոու»-ում ինչ-որ արտասովոր բան անել Խոակին Կապարոսի թիմը հազիվ թե կարողանա:Մնում է միայն սպասել, թե ինչեր կարող են անել կատոլանացիները, որպեսզի երկրպագուներին մոռացության տան «Մալագայի» հետ հանդիպումը:
Կարելի է անվերջ պաշտպանվել, ասելով, թե որքան դժվար է խաղալ այնպիսի թիմերի հետ, որոնք 9 հոգով պաշտպանվում են: Սակայն չի կարելի չընդունել այն հանգամանքը, որ դեռևս բարսելոնացիների կոմբինացիոն խաղը չի տպավորում:Այնպիսի տպավորություն է, թե կատալոնացիները խաղում են նախորդ տարիների իներցիայով և նոր իմպուլսներ գործնականում չունեն: Եվ այս հանգամանքն էլ Լուիս Էնրիկեի համար պետք է գլխավոր խնդիրը դառնա:.
«Ռեալ Սոսյեդադ»-«Վալենսիա»
Սեպտեմբերի 28, ժամը՝ 21.00
Մրցավար՝ Իգլեսիաս Վիլյանուևա
6-րդ խաղափուլին «Վալնսիան» մոտեցել է որպես Պրեմիերայի առաջատար, և այդպիսի բան չէր պատահել արդեն երկար տարիներ: Այսоր արդեն «Վալենսիան» ղեկավարում է պորտուգալացի մասնագետ Նունուն, որը կարողանում է արժանապատվորեն ղեկավարել այս կոլեկտիվը և ներկայացնել բավական խելացի ֆուտբոլ: Եվ այս ամենի արդյունքը, անշուշտ, առաջին տեղն է:
Ամեն դեպքում, լևանտեցիների համար լուրջ փորձությունները դեռևս առջևում են: Դրանցից առաջինը կդառնա այցելությունը Անոետե, որտեղ տեղական թիմը հենց այնպես ոչ մեկի չի հանձնվում: Նույնիսկ մադրիդյան «Ռեալը» այստեղ չկարողացավ միավորներ վերցնել: Համապատասխանաբար, «Վալենսիայի» հնարավորություններն էլ այդքան շատ մեծ չեն:.
‘