‘
Պրեմիեր լիգան կհետևի եվրոպական լիգաների մեծամասնությանը և 2019/20 մրցաշրջանից սկսած նույնպես կկիրառի ձմեռային ընդմիջում։ Ինչպես տեղեկացել է The Times-ը, Պրեմիեր լիգայի, Ֆուտբոլային լիգայի և FA-ի միջև բանակցություններըհաջողությամբ են ավարտվել։ Բոլոր կողմերը համաձայնվել են, որ անգլիական ֆուտբոլին անհրաժեշտ է ձմեռային արձակուրդը։
Այս նորամուծությունը չպետք է խախտի Նոր տարվան նախորդած օրերին Boxing Day խաղալու ավանդույթը, որովհետև նվազագույնը 13 օրով ընդմիջումը միայն փետրվարի սկզբին է լինելու Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների համար։
Հարկ է նշել, որ այս ժամանակաշրջանում միևնույն է լինելու են հանդիպումներ։ Յուրաքանչյուր ակումբ կունենա սեփական 2-շաբաթյա ընդմիջումը, սակայն իրար միջև այդ ընդմիջումները կարող են տեղափոխվել։ Բացի դրանից Անգլիայի գավաթի 5-րդ փուլն այլևս չի վերախաղարկվի։ Ֆուտբոլային իշխանություններն ակնկալում են, որ արձակուրդի ներդրումը բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես եվրագավաթներում անգլիական ակումբների, այնպես էլ Անգլիայի հավաքականի ելույթների վրա։ Ենթադրվում է, որ միայն Պրեմիեր լիգայի ակումբները ձմեռային արձակուրդ կունենան, այլ ոչ թե Չեմպիոնշիփը, Լիգա մեկը և Լիգա երկուսը, քանի որ ցածր դիվիզիոնների գրաֆիկները ավելի հագեցած են ու հազիվ թե հնարավորություն լինի 2 շաբաթ տևողությամբ պատուհան գտնել։
‘