Պրեմիեր լիգա․ «Արսենալն» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)

190

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում մրցեցին լոնդոնյան «Քրիսթալ Փելասն» ու «Արսենալը»։ 2:0 հաշվով առավելության հասան հյուրերը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի առաջին գոլը նոր մրցաշրջանում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ Նրան արդյունավետ փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ» տեղափոխված ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։

Վերջին րոպեներին սեփական դարպասը գրավեց «Քրիսթալ Փելասի» անգլիացի պաշտպան Մարկ Գեհին։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Քրիսթալ Փելաս» — «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 20, Մարկ Գեհի, 85

Նախորդ հոդվածըԼՂ խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, ինչի մասին ուղիղ խոսում են ադրբեջանցի պաշտոնյաները
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ եւ առաջատարն է