Պրեմիեր լիգա․ Մեկ շաբաթում ռեկորդային թվով վարակվածներ կորոնավիրուսով

167

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներում դեկտեմբերի 13-ից 19-ն անցկացված կորոնավիրուսի թեստերի ռեկորդային քանակի (12 345) արդյունքում գրանցվել է վարակված ռեկորդային թիվ՝ 90, հաղորդում է մրցաշարի կայքը։

Համավարակի սկզբից դեռ այսքան վարակված Անգլիայի առաջնության թիմերում չէր եղել։

Պրեմիեր լիգան շարունակում է աշխատանքը կառավարության, տեղական իշխանությունների հետ բռնկումների տարածումը կանխելու ուղղությամբ։

Պրեմիեր լիգան նաեւ կշարունակի խստորեն հետեւել, որ ստադիոն այցելող երկպագուները ներկայացնեն ամբողջովին պատվաստված լինելու վկայական կամ երկու օրվա թեստի բացասական պատասխան։

Նախորդ հոդվածըՀայ դիրքապահների կողմից ձերբակալվել են 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողներ, եւ ՌԴ միջնորդությամբ վերադարձվել
Հաջորդ հոդվածըՉավի․ «Ռեալից» հետ ենք 16 միավոր՝ ահռելի տարբերություն, բայց ոչինչ չենք բացառում