ESPN-ը ներկայացրել է Անգլիայի ավարտված առաջնությունում սպասելիքները չարդարացրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ հաշվի առնելով ցածր խաղամակարդակը, շատ վնասվածքներն ու քիչ խաղաժամանակը, ծախսած միջոցների եւ ցուցադրած արդյունքի անհամապատասխանությունը։
Դարպասապահ․ Կեպա Արիսաբալագա («Չելսի»)
Պաշտպաններ․ Աարոն Վան-Բիսակա, Ռաֆայել Վարան, Հարի Մագուայր (բոլորը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Խունիոր Ֆիրպո («Լիդս Յունայթեդ»)։
Կիսապաշտպաններ․ Պոլ Պոգբա, Բրունու Ֆերնանդեշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Նգոլո Կանտե («Չելսի»)։
Հարձակվողներ․ Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալեքսանդր Լյակազետ («Արսենալ»), Ռոմելու Լուկակու («Չելսի»)։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջին չորս տեղերը գրավել են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» ու «Տոտենհեմը»։