‘Պրեմիեր լիգա. Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը ‘

1202

Անգլիայի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։ Անցած ամիս ֆուտբոլիստը 5 գոլ է խփել և ամրապնդվել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկի առաջատարի դիրքում։

Լավագույն մարզչի կոչումը բաժին է հասել «Լեսթերը» գլխավորող Կլաուդիո Ռանյերիին։ «Լեսթերը» մարտին 12 հնարավորից 10 միավոր է վաստակել և շարունակում է մնալ ԱՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Ինձ պետք է բարդ լիգայում հանդես եկող պատասխանատու ակումբ»’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը կարող է «Ռեալի» կազմում մասնակցել Կրույֆին նվիրված հանդիպմանը’