‘
Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեկան գործ եւ հայտարարվել է հետախուզում: «Ամերիաբանկը» գրավադրված գույքը սկսել է վաճառել: Աշոտ Սուքիասյանը 4,6 մլն դոլար վարկ է վերցրել նաեւ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից: Բանկում գրավադրված է Ա.Սուքիասյանի գույքը: Այժմ բանկը վաճառքի է հանել այդ գույքը: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Լուսանկարում պատկերված շինությունը գտնվում է Արարատյան թեմի հարեւանությամբ` Պռոշյան փողոցի վրա: Հենց այստեղ էին անցկացնում իրենց հավաքները Արարատյան թեմի առաջնորդը եւ Աշոտ Սուքիասյանը: Գործարար Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ այնտեղ 4 անգամ տեսել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
‘