‘
Գյումրիում սպանված ընտանիքի միակ ողջ մնացած ամննդամի՝ 6 ամսական Սերժոյա Ավետիսյանին Երեւանի Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից տեղափոխելու հնարավորություն չկա, լրագրողների հետ զրույցում ասել է հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Նույնիսկ նրան ապարատից անջատելը կլինի ճակատագրական: Նման պատասխան ենք տրել տեղափոխման տարբեր առաջարկներին»,-ասել է Դալլաքյանը:
Նա նշել է, որ փոքրիկ Սերյոժան լրջագույն խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգերի հետ:
«Շատ լուրջ խնդիր է բժշկության մեջ՝ վեց ամսական երեխայի մոտ առկա են շատ դժվար որոշվելիք խնդիրներ: Երկար ժամանակ երեխան եղել է անեմիայի մեջ, սառած վիճակում: Աշխարհի ցանկացած կլինիկայի համար շատ բարդ խնդիր է: Ամեն դեպքում, արվում է հնարավորը»,- ասել է մասնագետը:
Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ տրամադրել` Սերյոժա Ավետիսյանին Մոսկվա տեղափոխելու համար:
‘