‘Պրոֆեսոր Լեբեդինսկին հեռացել է Ռուսաստանից’

780

Երգիչ Ալեքսեյ Լեբեդինսկին, որ ավելի հայտնի է Պրոֆեսոր Լեբեդինսկի մականունով, հեռացել է Ռուսաստանից: Այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին՝ նշելով, որ ինքն ստիպված է դիմել այդ քայլին՝ այն բանից հետո, երբ սկսեց քննադատել իշխանություններին: Երգիչը մեկնել է ԱՄՆ, որտեղ, իր խոսքով՝ կմնա այնքան, մինչև իր հայրենիքում իշխանափոխություն տեղի ունենա: Լեբեդինսկին  ներողություն է խնդրել այն բանի համար, որ 2000 թ. պաշտպանել է Պուտինին, և հայտարարել է, որ երբ իր կարծիքը փոխվել է, ինքը, փաստորեն, դարձել է գործազուրկ:

«Եթե ես պետք չեմ իմ երկրին, ես, այնուամենայնիվ, կփորձեմ որևէ օգտակար բան անել երկրիս համար՝ ո՛չ իմ երկրում»,- ասել է երգիչը:

Պրոֆեսոր Լեբեդինսկին հայտնի դարձավ 1990-ականների կեսերին՝ «Я убью тебя, лодочник», «Доче», «Там вдали, у метро» և այլ երգերով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայկական ազգային խոհանոցի պատմության մասին գիրք կհրատարակվի’
Հաջորդ հոդվածը‘Ուսմանովը գնել է կենսաբան Ուոթսոնի Նոբելյան մեդալը’