‘Ջահերով երթ՝ ընդդեմ ցեղասպանությունների ‘

799

Հունիսի 11-ին` ժամը 20:00-ին, «Ո՛չ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնությունը իրականացնում է ջահերով երթ՝ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Այդ օրը լրանում է իսլամիստների կողմից եզդիների ցեղասպանության 40-րդ օրը, և երթը նպատակ ունի դատապարտելու ցեղասպանական ցանկացած երևույթ:

«Եթե պատմության էջերում ծանրացած է չդատապարտված 1915 թ., ապա չենք կարող խոսել դրանց չկրկնվելու երաշխիքների մասին: Այսօր դրա վառ ապացույցը եզդիների նկատմամբ Իրաքում կատարված ցեղասպանական գործողություններն են: Կոչ ենք անում բոլորին միանալ մեր երթին և դատապարտել համամարդկային այդ ոճրագործությունը»,- ասված է «Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության տեքստում: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևանում. միաժամանակ վրաերթի է ենթարկվել 3 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Տեղական Gallup-ը հարցում է արել 167 մարդու շրջանում՝ ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին ‘