‘
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը հայտարարել է, թե այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանինˋ Հայաստանի ներքին գործն է, բայց եթե դա դառնա Մաքսային Միության արտաքին սահման, այնտեղ պետք է մաքսակետ լինի:
«ՉԻ». Այսպիսով, սովորաբար, Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող քաղաքագետը բաց տեքստով հայտարարում է, որ այո, Հայաստանից Ղարաբաղ ապրանքների արտահանման և ներկրման մաքսային դրույքաչափերը ոչ թե Հայաստանն է որոշելու, այլ ՄՄ կառույցները: Մեր ջերմ ողջույնները բոլոր այն հայ պաշտոնյաներին, ովքեր հույս ունեին, թե հնարավոր կլինի այս հարցը «ծիխարի» լուծել:
Այնպես որ, ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակեցնել իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ջայլամի կեցվածքը չի օգնի: Համ էլ վտանգավոր է. էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը կբռնի- կտանի իր ջայլամաբուծարանը:
‘