‘Ջանեթ Ջեկսոնը գաղտնի նշանվել է քաթարցի միլիարդատերի հետ’

690

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեկսոնը և քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ Մանան, որոնք հանդիպում են դեռ 2010թ.՝ գաղտնի նշանվել են, հայտնում է Daily Mail պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ 46-ամյա երգչուհին «վախենում է կորցնել» 37-ամյա գործարարի նվիրած «շքեղ մատանին»: Հարսանիքը տեղի կունենա Քաթարում՝ եկող տարվա գարնանը:

Ջանեթ Ջեկսոնը «փոփ-երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույրն է: Երգչուհին իր բեմական կյանքը սկսել է 7 տարեկանից՝ նկարահանվելով Ջեքսոնների մասին հեռուստասերիալում: 

Նախորդ հոդվածը‘ Լևոն Տեր-Պետրոսյանը երջանիկ պետք է լինի…’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը կայացրել է որոշումը. Որեւէ թեկնածուի չեն սատարելու’