Ջանի Ինֆանտինո. Մարդիկ պարզապես վախենում են փոփոխություններից

202

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն քննադատել է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու հակառակորդներին, փոխանցում է ESPN-ը։

«Բարեփոխումների եւ փոփոխությունների դեպքում կյանքի բոլոր ոլորտներում իշխանավորները չեն ցանկանում որեւէ բան փոխել, քանի որ վախենում են կորցնել իրենց տեղը։ Իշխող վերեւները վախենում են փոփոխություններից եւ իրենց դիրքը կորցնելուց։

Մենք պետք է ավելի շատ հնարավորություններ տանք համաշխարհային ֆուտբոլին, մեր նպատակներից է նաեւ աֆրիկյան ֆուտբոլի վերելքը։ Աշխարհի առաջնությունն ավելի հաճախ անցկացնելն ավելի մեծ հնարավորություններ կտա այն երկրներին, որոնք հիմա ֆուտբոլային էլիտայում չեն»,– ասել է Ինֆանտինոն Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կոնգրեսում։

ՈւԵՖԱ-ն, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, Եվրոպական խորհրդարանը դեմ են արտահայտվել աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու նախաձեռնությանը, որը ՖԻՖԱ-ն մտադիր է կյանքի կոչել 2028 թվականից։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Փլեյ-օֆֆի զույգերը
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Հռոմեական մամուլին խնդրում եմ ստեր չգրել, պատմություններ չհորինել