‘Ջանլուիջի Բուֆոն. «Հուսով եմ, դել Պիեռոն իմ պաշտպանած դարպասը գոլ չի խփի» ‘

871

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Ավստրալիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ շատ ուրախ է հանդիպելու ակումբի նախկին ավագ Ալեսանդրո դել Պիեռոյի հետ: «Սիդնեյի» 39-ամյա հարձակվողը, որը 1993-ից մինչև 2012 թ. հանդես է եկել «Յուվենտուսում», պետք է խաղա ավստրիալական առաջնության աստղերի հավաքականում ընդդեմ Իտալիայի առաջնության աստղերի:

–Մենք հպարտ ենք՝ մեր թիմը Ավստրիալիայում ներկայացնելու: Այսоրվա ընդունելությունը ցույց տվեց, թե ինչ է նշանակում «Յուվենտուսը» տեղացի երկրպագուների համար: Ինչ-որ ռոմանտիկ բան կա նրանում, որ մենք կրկին կհանդիպենք Ալեսանդրո դել Պիեռոյի հետ: Հուսով եմ, որ նա ցույց կտա, թե ինչի է ընդունակ, սակայն ինձ գոլ չի խփի,-Բուֆոնի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական թվիթերյան էջը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը եւ Նազարբաեւը քննարկել են Սարգսյանի եւ Ալիևի սպասվող հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլի հաղորդագրությունը Ալիեւի եւ Սարգսյանի հետ հանդիպումներում ԼՂ հարցը չի կարեւորում’