‘ Ջանլուիջի Բուֆոն. ««Ռեալ»-ը երբեք իմ ծառայություններով չի հետաքրքրվել»’

993

Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր ծառայություններով երբեք չի հետաքրքրվել, տեղեկացնում է ABC Color-ը:

«Ֆլորենտինոն ինձ երբեք չի զանգահարել: Իմ գործակալը նույնպես կապ չի հաստատել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ լուրերը լրատվամիջոցները, սակայն ես վստահեցնում եմ, որ այդպիսի բանակցություն չի եղել»,- հայտարարել է Բուֆոնը:

Հիշեցնենք, որ 38-ամյա դարպասապահը ցանկություն է հայտնել շարունակել հանդես գալ Իտալիայի հավաքականի կազմում և մասնակցել «ԱԱ-2018»-ին:

Նախորդ հոդվածը‘Գարիր Նևիլ. «Եկեք իմ աշխատանքի մասին դատենք 5 ամսից, ոչ թե՝ 5 շաբաթից»’
Հաջորդ հոդվածը‘Չիչարիտոն կարող է «Բավարիա» տեղափոխվել’