‘Ջանլուիջի Բուֆոն. Տոտտին կարող է վճռորոշ լինել հավաքականում’

613

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ «Ռոմայի» վետերան Ֆրանչեսկո Տոտտին կարող է օգուտ բերել հավաքականին՝ աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ:«Տոտտին մեր առաջնության աստղային ֆուտբոլիստներից մեկն է: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստը կարող է վճռորոշ լինել, անգամ այն դեպքում, երբ խաղադաշտում րոպեներ է անցկացրել: Կարծում եմ, որ մեր հավաքականը Տոտտիին մեծ ջերմությամբ  կընդունի, — նշել է 35-ամյա Բուֆոնը: Հիշեցնենք, որ «Ռոմայի» առաջատարը ԱԱ-2006-ում հաղթելուց հետո որոշել էր այլևս չվերադառնալ ազգային հավաքականի կազմ:

Նախորդ հոդվածը‘Մացարի. «Ինտերը» պետք է շարունակի աճել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ցանկացած այլ օրակարգ ծառայելու է այս ռեժիմի պահպանմանը’