‘
ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն պնդում է, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը պետք է ընդլայնվի։ Նիգերիա այցելության ժամանակ նա նշեց, որ առաջվա պես մշակվում է թիմերի քանակը մինչև 40-ի հասցնելու թեման։
«Կարծում եմ, որ մինչև ԱԱ-2026-ը պետք է 40 թիմ ունենանք աշխարհի առաջնությունում,- Ինֆանտինոյին է մեջբերում AFP-ը։- Դա ութով ավելի է, քան հիմա։ Եվ որպես նվազագույնը 2 լրացուցիչ քվոտա կստանա Աֆրիկան»։
‘