‘
Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ջանֆրանկո Ձոլան հարցազրույց է տվել: Վերջինիս կարծիքով ժամանակն է, որ Մաքս Ալեգրին գլխավորի արտասահմանյան որևէ գրանդ ակումբ, ինչպես նաև հայտարարել է, որ Ջանլուիջի Բուֆոնը արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
— Ալեգրին պատրաստ է գլխավորել արտասահմանյան որևէ բարձրակարգ ակումբ, սակայն պետք չէ շտապել: Սա իրոք նրա «Յուվենտուսն» է: Հիանալի բնավորություն ցուցաբերեց, իսկ Մարիո Մանջուկիչչ խաղային դիրքի հետ կապված որոշումը կարելի է հրաշք համարել: Դա նման էր նրան, ինչ ժամանակին «Ինտերում» արեց Ժոզե Մոուրինյոն՝ կապված Սամուել Էտոոյի խաղային դիրքի հետ,- ասել է Ձոլան:
Ձոլան անդրադարձել է նաև Ջանլուիջի Բուֆոնին և նշել, որ վերջինս արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
— Նա հիանալի կարիերա է ունեցել և ապագայում նա հիանալի մարզիչ կդառնա: Հիշում եմ նրան, երբ խաղում էր «Պարմայում»: Հեշտ չէ նման մակարդակով հանդես գալ երկար տարիներ: Նա լեգենդ է, արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին,- եզրափակել է Ձոլան:
‘