‘Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է’

836

Ամերիկացի դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է իր ընկերուհու՝ դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ, գրում է People ամսագիրը, որը խոստացել է մոտ ապագայում հրապարակել հարսանեկան արարողության լուսանկարները:

«Հրաշալի բան է ամուսնացած լինելը: Արարողությունը շատ գեղեցիկ էր կազմակերպված: Մի յուրահատուկ զգացողություն է, երբ շրջապատված ես ընտանիքիդ անդամներով և ընկերներով»,- ասվում է նորապսակների հայտարարության մեջ:

31-ամյա Թիմբերլեյքը և 30-ամյա Բիլն արդեն հինգ տարի է, ինչ հանդիպում էին:

Պասակադրությունը տեղի է ունեցել Իտալիայի հարավում: Արարողության անցկացման վայրը մինչև վերջ խիստ գաղտնի է պահվել:

Նախորդ հոդվածը‘Հայկական համակարգչային խաղերի նախագծման առաջնության հաղթողները կպարգեւատրվեն ‘
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը «ամենահայտնի կորեացու» տիտղոսը զիջել է ռեփ երգիչ Սսային (տեսահոլովակ)’