‘Ջավադյան. 2013-ը Կենտրոնական բանկը կեզրափակի վնասով ‘

693

2013 թվականը ՀՀ Կենտրոնական բանկը կեզրափակի վնասով, քանի որ արտարժույթի վերագնահատումից սպասվում է վնաս: Երեկ ԱԺ-ում նման կանխատեսում է արել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցին:

Նա պարզաբանել է, որ եթե տեղի ունենա դրամի արժեզրկում, օրինակ, 15 դրամով, ապա ԿԲ կստանա 15 մլրդ.դրամի շահույթ, իսկ եթե դրամն արժևորվի 5 դրամով, այսինքն դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը ներկայիս 406 դրամի փոխարեն կազմի 401 դրամ, ապա ԿԲ վնասը կկազմի 4 մլրդ.դրամ: «ԿԲ հաշվետվությունը հաշվի է առնում միջազգային պահուստները (ավելի քան 1.9 մլրդ.դոլար), որոնց աննշան տատանումներն ազդում են վերջնական արդյունքի վրա: Այս ֆոնին մենք կանխատեսում ենք, որ եթե տեղի չունենա արտարժույթի կտրուկ արժեզրկում, ապա մենք կունենանք ավելի քիչ վնաս, քան արտարժութի ամրապնդման դեպքում, որը կարող է ավելացնել վնասը»,-նշել է նա:

ՀՀ ԿԲ տվյալներով, 2012-ին կուտակված վնասի 17%, մինչև 144.4 մլրդ.դրամ կամ 357.8 մլն.դոլարխորացման հետևանքով Կենտրոնական բանկի սեփական կապիտալը պլյուսային 298.4 մակարդակից կրճատվեց մինչև մինուսային 20.6 մլրդ.դրամ կամ 51 մլն. դոլար մակարդակ: Առաջին կիսամյակում ԿԲ կուտակված վնասը կուտակվեց 10%, որից հետո երրորդ եռամսյակից տեղի ունեցավ վնասի խորացում՝ երրորդ եռամսյակում՝ 3.6%, չորրորդ եռամսյակում՝ 25.5%: Հիշեցնենք, որ կառավարության մուրհակի շնորհիվ ՀՀ ԿԲ սեփական կապիտալը 2012 թվականի սկզբին մինուսային մակարդակից բերվեց պլյուսային մակարդակ, պահպանվելով մինչև հոկտեմբերի 1-ը: ԿԲ կուտակված վնասի խորացումը 2013 թվականի երկրորդ եռամսյակում մինուսային մակարդակը մեծացրեց մինչև 18.1%: ԿԲ կուտակված վնասը 2013 թվականի առաջին եռամսյակում աճեց 2.3%, մինչև 149.4 մլրդ.դրամ, ընդ որում, առաջին եռամսյակի 0.5% անկումից հետո, երկրորդ եռամսյակում հետևեց 2.8% աճ: ԿԲ սեփական կապիտալը առաջին կիսմյակում աճեց մոտ 15%, առաջին եռամսյակում անկումը կազմել էր 2.7%, երկրորդ եռամսյակում՝ զգալի աճ: Տարեկան կտրվածքով ԿԲ կուտակված վնասն աճեց 34.5%, կրճատելով սեփական կապիտալը 4 անգամ, պլյուսային մակարդակից մինչև մինուսային մակարդակ:

Հիշցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկին տրամադրեց 98.2 մլրդ.դրամի պետական սովորական անտոկոս ցպահանջ մուրհակ: Մուրհակը տրամադրվեց ԿԲ կուտակված վնասը կրճատելու նպատակով, ինչն առաջացել էր 2012 թվականի գործունեության արդյունքում: ԿԲ վնասների չափերը գերազանցեցին պահուստները 20.6 մլրդ.դրամով: 

Նախորդ հոդվածը‘Սեւանում շարունակում են որոնել կորած ձկնորսներին’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ական նոր պատգամավոր կդառնա Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան.Մամուլ’